Ի՞նչ է սպորտային խաղադրույքը։
Սպորտային խաղադրույքների շուկայի ձևավորումը
Սպորտային խաղադրույքները գոյություն են ունեցել դեռևս հին ժամանակներում, երբ մարդիկ հասկացել են, որ կարելի է խաղադրույքներ անել տարբեր իրադարձությունների արդյունքների վրա։ Հին Հունաստանում մարդիկ խաղադրույքներ էին անում Օլիմպիական խաղերի արդյունքերի վրա, իսկ Հռոմեական Կայսրությունում՝ կառապանների ու գլադիատորների հաղթանակի։ Այնուամենայնիվ, սպորտային խաղադրույքները, որպես առանձին ճյուղ, ձևավորվեցին միայն 19-րդ դարում, երբ Անգլիայում ի հայտ եկան բուքմեյքերական գրասենյակներ։
Ներկայումս սպորտային խաղադրույքներն ամբողջ աշխարհում զարգացող ճյուղ են։ Բուքմեյքերական ընկերությունների եկամուտը հասնում է միլիարդավոր դոլարների, որի մի մասը ծախսվում է հարկերի վճարման վրա։ Այդ պատճառով այն պետությունները, որոնք օրինականացրել են բուքմեյքերների գործունեությունը, ամեն տարի համալրում են իրենց գանձարանը միլիոնավոր դոլարներով, որ ստացվում են սպորտային խաղադրույքներից։ Իսկ այն երկրները, որոնք արգելել են խաղատների աշխատանքը կամ դեռևս չեն ընդունել համապատասխան օրենքներ, կորցնում են իրենց բյուջեն համալրելու հնարավորությունը։ Բացի այդ, այդ երկրները չեն կարող կանխել խաղամոլների թվի աճը, ինչը համաշխարային միտում է դարձել։ Դրան նպաստում է համացանցի տարածումը, որը հնարավորություն է տալիս խաղադրույքներ անել արտասահմանյան բուքմեյքերական կայքերում։
Statista պորտալի ուսումնասիրությունների համաձայն՝ ԱՄՆ-ում 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր երկրորդ բնակիչը 2020 թվականին առնվազն մեկ անգամ արել է սպորտային խաղադրույք։ Աշխարհի մասշտաբով այս ցուցանիշը 20% է, այսինքն՝ աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ չափահաս անձ խաղադրույքներ է անում։ 2020 թվականին կապված COVID-19 համավարակի հետ՝ ավելի ու ավելի շատ խաղադրույքներ են արվում համացանցի միջոցով։ Նույն Statista պորտալի տվյալներով՝ այդ խաղադրույքները կազմում են խաղադրույքների ընդհանուր թվի ավելի քան 30%-ը։
Սպորտային խաղադրույքների ժողովրդականության բարձրացում
Սպորտային խաղադրույքները գնալով ավելի մեծ ժողովրդականություն են վայելում մոլի խաղացողների շրջանում։ Այսպիսի արդյունքը պայմանավորված է մի շարք գործոններով։ Առաջին հերթին, սպորտային խաղադրույքներն ու բուքմեյքերները աշխարհի շատ երկրներում ունեն առնվազն մեկդարյա պատմություն։ Երկրորդը, այս տեսակի հաստատությունների գործունեությունն ավելի հաճախ է թույլատրվում, քան խաղատների և սլոթային խաղատների գործունեությունը։ Երրորդ, բուքմեյքերները հանդես են գալիս որպես սպորտային թիմերի և առաջնությունների հովանավորներ։ Չորրորդ, սպորտային խաղադրույքների դեսպաններ են դառնում հայտնի սպորտսմեններն ու աստղերը։ Այսպես, հոլիվուդյան դերասան Միքի Ռուրկը համագործակցում է Մելբեթի հետ, իսկ նախկին բռնցքամարտիկ Մայք Թայսոնը՝ Պարիմաչի (Parimatch) հետ։ Եվ, վերջապես, հինգերորդ, առցանց խաղադրույքների հասանելիությունը թույլ է տալիս օգտատերերին խաղադրույքներ անե ցանկացած վայրից, որտեղ կա ինտերնետային կապ։
Օրեցօր աճում է այն բուքմեյքերական ընկերությունների թիվը, որոնք սկսում են աշխատել առցանց։ Ինչպես արդեն նշեցինք, վեբ-կայքերի տարածմանը նպաստեց նաև կորոնավիրուսի համավարակը։ Այժմ, երբ օգտատերերը կարող են վերլուծել և գնահատել հեռախոսներից կամ ԱՀ-ից խաղադրույք անել, սպորտային խաղադրույքների շուկան ավելի դինամիկ կզարգանա՝ համացանցի միջոցով ծառայությունների մատուցման ուղղությամբ։ Այդ իսկ պատճառով մոլի խաղացողներին սպասում են ավելի շատ առցանց խաղային պորտալներ, բազմազան իրադարձություններ և բոնուսներ։
Սկսնակները, ովքեր ծանոթ չեն սպորտային խաղադրույքներին, դրանք համարում են գումար աշխատելու հեշտ եղանակ։ Իրականում խաղադրույք անող յուրաքանչյուր անձ կարող է հաջողության հասնել։ Այնուամենայնիվ, հաջողությունը պահանջում է կարգապահություն, համբերություն և սովորելու պատրաստակամություն։ Իհարկե, պրոֆեսիոնալ ուսուցումը վճարովի է։ Սակայն մենք կփորձենք մեր ընթերցողներին օգնել հասկանալ սպորտային խաղադրույքների հետ կապված հիմնական դրույթները և կպատմենք խաղադրույք անելու նրբությունների մասին։ Դասընթացի նպատակն է օգնել սկսնակներին և նույնիսկ փորձառու խաղացողներին խաղադրույքներն այնպես անել, որ ստանան երկարաժամկետ 8-10% շահույթ։ Եթե ցանկանում եք գումար աշխատել խաղադրույք անելով, ապա առաջարկում ենք ընթերցել մեր խաղադրույքների դպրոցի հաջորդ թեման։
Կարդացեք նաև
Ե՞րբ արժե մեծացնել սպորտային խաղադրույքների չափը
Ժամանակն է մեծացնելու խաղադրույքի չափը։ Նախորդ դասերում մենք խորհուրդ ենք տվել մեր ընթերցողներին զգույշ լինել,…
Ինչպե՞ս վերլուծել սպորտային խաղադրույքների օրագիրը
Ինչու՞մ է խաղացողի համար խաղադրույքների օրագրի կարևորությունը։ Եթե խաղացողը նպատակ է դրել դառնալ փորձառու խաղացող,…
Ի՞նչ է ROI-ն սպորտային խաղադրույքներում և ինչպե՞ս այն չափել
Ի՞նչ է ROI ցուցանիշը սպորտային խաղադրույքներում։ Սպորտային խաղադրույք անող յուրաքանչյուր խաղացող կցանկանա իմանալ, թե որքան…
Խաղադրույքների հոգեբանություն։ Որո՞նք են խաղացողին դեպի հաջողություն տանող քայլերը
Ի՞նչն է ազդում խաղադրույքների գործում հաջողության հասնելու վրա։ Մեր դպրոցի դասերում մենք խոսել ենք գիտելիքների,…
Ի՞նչ դեր է խաղում հոգեբանությունը սպորտային խաղադրույքներում
Հոգեբանությունը սպորտային խաղադրույքներում Շատ խաղացողներ խաղադրույքներին վերաբերում են որպես հոբբիի կամ ժամանցի տեսակի։ Այնուամենայնիվ, գրեթե…
Հաջող սպորտային բեթինգը և հավանականության տեսությունը
Ինչպե՞ս է հավանականության տեսությունն ազդում սպորտի վրա։ Ցանկացած իրադարձություն կարելի է դիտարկել հավանականության տեսության տեսանկյունից։…