Melbet

Melbet (Մելբեթ): Ակնարկ բուքմեյքերական ընկերության մասին

Մելբեթ (Melbet) բուքմեյքերական ընկերությունը խաղային շուկայում

Մելբեթ (Melbet) բուքմեյքերական գրասենյակը ստեղծվել է 2012 թվականին։ Ընկերության կենտրոնակայանը տեղակայված է Մեծ Բրիտանիայում։ Այնուամենայնիվ, տեղական օրենսդրությանը հետևելու համար՝ ընկերությունն իր ապրանքանիշը (ապրանքային նշանը) գրանցել է մի քանի տեղական շուկաներում, օրինակ՝ Ռուսաստանում։ Այդ երկրներում գործում են բուքմեյքերական ընկերության տեղական գրասենյակները, որոնք, ըստ օրենքի, անկախ են, թեև հանդիսանում են Մելբեթ գլոբալ կառույցի մասը։

Մելբեթ բուքմեյքերական ընկերությունը ակտիվորեն աշխատում է միջազգային շուկաներում։ Կայքը հասանելի է 44 լեզուներով, ինչը թույլ է տալիս տարբեր երկրների խաղացողներին վայելել խաղադրույքները և ազարտային ժամանցը խաղային հարթակում։ Բացի այդ, բուքմեյքերական ընկերությունը հնարավորություն է տալիս խաղադրույքներ անել միջազգային բոլոր հայտնի արժույթներով։ Սա խաղացողներին թույլ է տալիս նվազագույնի հասցնել տրանսֆերտների կորուստները և ստանալ շահումներ իրենց ազգային արժույթով։

Այսօր ամբողջ աշխարհում բուքմեյքերական ընկերության ծառայություններից օգտվում է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Այդ իսկ պատճառով այս հոդվածում կքննարկենք այս բուքմեյքերական ընկերության տարածվածության պատճառները, Մելբեթի (Melbet) առավելություններն ու թերությունները։

Թույլտվությունների առկայությունը Մելբեթում (Melbet)

Մելբեթ (Melbet) բուքմեյքերական ընկերությունն իր ծառայությունները մատուցում է առցանց (միջազգային և տեղական) և խաղադրույքների ընդունման վերգետնյա կետերի միջոցով (որոնք հասանելի են որոշ երկրներում): Ընկերության գործունեությունը լիովին օրինական է և կարգավորվում է լիցենզիաներով․

  • Միջազգային լիցենզիա՝ տրամադրված Կուրասաոյում։ Ընկերությունն օգտագործում է №8048/JAZ թույլտվությունը melbet.com կայքի և դրա պաշտոնական հայելային տարբերակների աշխատանքի համար։ Լիցենզիայի շնորհիվ օգտատերերը կարող են ապահով կերպով միջազգային հարթակներում խաղադրույքներ անել, իսկ վիճելի իրավիճակների դեպքում՝ բողոքներո դիմել նիդերլանդական դատարանին (Կուրասաո՝ ինքնավար տարածք Նիդերլանդների Թագավորության կազմում)։
  • Աշխատանքային գործունեություն ծավալելու տեղական լիցենզիաներ։ Մելբեթ (Melbet) բուքմեյքերական ընկերությունը կարող է օգտագործել կայքի և խաղադրույքների ընդունման կետերի աշխատանքի թույլտվությունները։ Այսպես, օրինակ, Ռուսաստանում ընկերությունը 07/11/2012-ին ստացել է № 25 լիցենզիան, որը թույլ է տալիս ընկերությանը կազմակերպել և անցկացնել ազարտային խաղեր բուքմեյքերական գրասենյակներում և տոտալիզատորներում։

Թույլտվությունների առկայությունը թույլ է տալիս սկսնակներին ավելի համարձակ գրանցվել բուքմեյքերական պորտալում, քանի որ ընկերությունը պարտավորվում է կատարել իր ստանձնած պարտականությունները: Հետևաբար, խաղացողների գումարն ու անձնական տվյալները պաշտպանված են:

Մելբեթ (Melbet)՝ կայք և հավելվածներ խաղադրույքների համար

Մելբեթի օգտատերերը ոչ մի խնդիր չեն ունենա՝ կապված խաղային ժամանցի հասանելիության հետ։ Ընկերությունը խաղացողներին է ներկայացնում ժամանակակից վեբ-կայք, բջջային հեռախոսների համար նախատեսված հավելվածներ, ԱՀ-ների համար նախատեսված ծրագրեր և լրացուցիչ ծրագրային ապահովում՝ դիտարկիչի կամ համակարգչի արգելափակումները շրջանցելու համար։ Հարկ է նշել, որ ծրագրերի այս բազմազանությունը ի հայտ է եկել վերջին տարիների ընթացքում՝ կապված կայքում օգտատերերի թվի աճի հետ։ Մինչ այդ գործողությունների մեծամասնությունն արվել է խաղային պորտալի միջոցով։

Մելբեթի կայքն ունի ժամանակակից դիզայն և հարմար նավիգացիոն գործիքներ։ Չնայած անիմացիաների առկայությանը՝ պորտալը աշխատում է արագ։ Բացի այդ, էֆեկտների առկայությունը չի շեղում օգտատերերի ուշադրությունը խաղադրույքների մասին տեղեկատվությունից կամ խաղերից։ Բուքմեյքերական ընկերության կայքը օպտիմիզացված է բոլոր հայտնի դիտարկիչների և էկրանների չափերի համար։ Հարկ է նաև նշել, որ կայքը թարգմանված է ավելի քան 40 լեզուներով։ Դա պորտալից օգտվելը կհեշտացնի այն խաղացողների համար, ովքեր օտար լեզուներ չգիտեն։

Մելբեթ ընկերությունը խաղադրույքներ անելու համար օգտատերերին առաջարկում է հետևյալ տարբերակները․

  • Բջջային հավելված ОС Android-ի և iOS-ի համար։
  • Ծրագրեր Windows-ի և MacOS-ի համար։
  • Հավելված Windows-ի MacOS-ի դիտարկիչների համար։
  • VPN՝ արգելափակումները շրջանցելու համար (MELBET Access App)։

Հնարավոր հավելվածների և ծրագրերի մասին տեղեկատվություն կարելի է գտնել «Հասանելիություն կայքին» բաժնում։ Այդ բաժինը դիտելու համար՝ անհրաժեշտ է մտնել կայքի վերևի ընտրացանկ։ Ծրագրային ապահովման նման բազմազանության շնորհիվ խաղացողները կարող են հեշտորեն շրջանցել արգելափակումները և խաղադրույքներ անել Մելբեթում՝ օգտագործելով ցանկացած հարմար սարք։

Առավելություններ և թերություններ
  • Ժամանակակից կայք և բազմազան ծրագրեր խաղադրույքների համար
  • Ավելի քան 6000 իրադարձություն խաղադրույքների համար
  • Մի քանի բոնուսների առկայություն գրանցման դիմաց
  • Խաղացողների 24/7 սպասարկում
  • Ոչ բարձր գործակիցներ խաղադրույքների համար
  • Կայքում թարգմանությունները ճիշտ չեն աշխատում
  • Վճարման մեթոդների թիվը կախված է բնակության երկրից

Մելբեթ (Melbet)՝ օգտահաշվի ստեղծում

Ընկերությունը հոգ է տարել այն մասին, որ օգտատերերը կարողանան կայքում ստեղծել օգտահաշիվ։ Օգտահաշիվ ստեղծելու համար՝ «Գրանցում» բաժնում կա անձնական հաշիվ ստեղծելու 4 տարբերակ՝ էլ․ փոստի միջոցով, հեռախոսահամարի միջոցով, «մեկ հպմամբ» և սոցիալական ցանցերի միջոցով։ Եղանակներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները․ օգտատերը անմիջապես նշում է հաշվի տվյալները, ապա բնակության երկիրը, անձնական տվյալները և այլն, կամ միանգամից մուտքագրում է իր մասին ողջ տեղեկատվությունը։ Հարկ է նշել, որ, անկախ օգտահաշվի ստեղծման եղանակից, գրանցման գործընթացը տևում է մինչև 5 րոպե։

Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Մելբեթ բուքմեյքերական ընկերությունը պահանջում է գրանցման հաստատում՝ փաստաթղթերի կրկնօրինակների ներկայացման միջոցով։ Միայն օգտահաշվի ակտիվացումից հետո խաղացողները կարող են գումար դնել և հանել իրենց հաշվից։

Ակցիաների առաջարկ Մելբեթից (Melbet)

Մելբեթ (Melbet) բուքմեյքերական ընկերությունը դուր կգա այն օգտատերերին, որոնք օգտվում են բուքմեյքերների կողմից առաջարկվող ակցիաներից։ Անցնելով «Բոնուսներ» բաժին՝ խաղադրույք կատարողները կգտնեն ավելի քան տասը ակցիաներ խաղադրույքների և խաղերի համար։ Առաջարկվող ակցիաների մի մասը մշտական բնույթ է կրում, մյուս մասը՝ մշտապես թարմացվում է։ Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս օգտատերերին մշտապես ստուգել այս բաժինը։

Առաջին բոնուսը ստանում եք գրանցման համար։ Այն առանձին տրամադրվում է սպորտային (մինչև 100 եվրո*) և ազարտային խաղերի համար (մինչև 1750 եվրո*): Սպորտային բոնուսը տրամադրվում է առաջին ավանդի համար, իսկ խաղերի դեպքում՝ 5 ավանդի համար։ Բոնուսներ և պարգևատրումներ ստանալու սխեմային ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ բուքմեյքերական ընկերության կայքում։

Ի թիվս այլ հետաքրքիր ակցիաների՝ «Բոնուս 100 ավանդի համար» (պարգևատրում այն դեպքում, եթե 30 օրվա ընթացքում արել եք ավելի քան 100 խաղադրույք)․ «Էքսպրեսի վերադարձ» (եթե 7 խաղադրույքների կոմբինացիայում մեկը չի հաղթել), «Օրվա էքսպրես» (կայքում առաջարկվող էքսպրես խաղադրույքներում շահման գումարի 10%-ի չափով լրացուցիչ գումար ստանալու հնարավորություն) և այլն։ Թարմացված տեղեկատվություն կարելի է գտնել «Բոնուսներ» էջում։

*Կամ տեղական արժույթին համարժեք գումար։

Խաղադրույքներ և խաղեր Մելբեթի կայքում (Melbet)

Մելբեթ (Melbet) բուքմեյքերական գրասենյակը խաղացողներին է ներկայացնում ավելի քան 6000 իրադարձություններ խաղադրույքների և ազարտային խաղերի համար՝ սկսած թղթախաղից, վերջացրած սլոթներով իրական ժամանակում։ Բոլոր առաջարկները հավաքագրված են առանձին բաժիններում, որոնց կարելի է ծանոթանալ հարմարավետ ընտրացանկի միջոցով։ Օգտատերերն արագ կարող են գտնել այն, ինչ իրենց հետաքրքրում է։

Սպորտային և կիբերսպորտային խաղադրույքները հավաքագրված են «Գիծ» և «Կենդանի» բաժիններում։ Առաջին բաժնում խաղացողներին սպասում է սպորտաձևերի մեծ ընտրանի և բարձրակարգ, ինչպես նաև ոչ այնքան հայտնի լիգաներում անցկացվող մրցումների ցանկ։ Սպորտաձևերի ընդհանուր թիվը գերազանցում է 30-ը։ Կիբերգոտին նույնպես ներկայացված է ավելի քան 40 խաղերով։ «Կենդանի» բաժինը չի կարող պարծենալ խաղադրույքների համար ներկայացվող միջոցառումների այդքան մեծ ընտրանիով, սակայն դրանց թիվն ավելի մեծ է, քան շատ մրցակից ընկերությւններում (մինչև 1000)։ Ի հավելումն, խաղերի մեծ մասը կարելի է դիտել «Առցանց հեռուստատեսություն» անվճար ծառայության միջոցով։

Ազարտային ժամանցը կայքում հասանելի է «Արագ խաղեր» (թղթախաղեր կամ սլոթեր), «Սլոթեր», «Կենդանի խաղատուն» (հեռուստատեսային խաղեր, թղթախաղեր, ռուլետկա) և «Բինգո»։ Էջերից յուրաքանչյուրում ներկայացվում են հարյուրավոր առաջարկներ, որոնք կհավանեն նույնիսկ ամենաքմահաճ խաղացողները։ Բացի այդ Մելբեթ (Melbet) բուքմեյքերական ընկերությունը մշտապես ընդլայնում է իր առաջարկները։ Հետևաբար օգտատերերը միշտ կարող են կայքում նոր խաղեր գտնել։

Մելբեթում (Melbet) գումար դնելու և հանելու եղանակներ

Մելբեթ (Melbet) բուքմեյքերական ընկերությունն օգտատերերին ներկայացնում է վճարման մեթոդների մեծ ընտրություն։ «Վճարումներ» բաժնում հավաքագրված է թարմացված տեղեկատվություն հասանելի ծառայությունների մասին։ Հարկ է նշել, որ տարբերակների թիվը կախված է խաղադրույք կատարողի բնակության երկրից։ Այդուհանդերձ, առկա են համընդհանուր եղանակներ․

  • Visa և MasterCard վճարային քարտեր։
  • Sticpay և Skrill էլեկտրոնային դրամապանակներ։
  • EcoPayz և Neteller վճարային համակարգեր։
  • Bitcoin, Litecoin, Dogecoin և այլ կրիպտոարժույթներ։

«Վճարումներ» էջում կարող եք գտնել տեղեկատվություն գործողությունների նվազագույն գումարի մասին։ Ցանկանում ենք նշել, որ բուքմեյքերական ընկերությունը արագ է իրականացնում փոխանցումնրը և միջնորդավճար չի գանձում իր ծառայությունների համար։

Խաղացողների սպասարկում Մելբեթի (Melbet) կողմից

Հարցերի և խնդիրների դեպքում խաղացողները կարող են դիմել սպասարկող անձնակազմի ծառայությանը։ Այն աշխատում է շուրջօրյա և տրամադրում է պատասխաններ տասնյակ լեզուներով, այդ թվում՝ ռուսերենով։ Ընկերության ներկայացուցիչների հետ կարելի է կապվել հետևյալ եղանակներից մեկով․

  • Էլեկտրոնային փոստ։ Անհրաժեշտ բաժնի էլ․ հասցեն կարելի է գտնել «Կոնտակտներ» բաժնում։
  • Հեռախոսահամար։ Այն նույնպես հասանելի է «Կոնտակտներ» բաժնում և կարող է տարբերվել՝ կախված խաղացողի բնակության երկրից։
  • Հետադարձ կապի ձև։ Այս դեպքում հայցը կընդունվի ընդհանուր ալիքով և կուղղորդվի համապատասխան օպերատորին։
  • Առցանց զրուցարան։ Գտնվում է էջի ներքևի աջակողմյան անկյունում։

Մելբեթ (Melbet) բուքմեյքերական ընկերությունն օպերատիվ կերպով պատասխանում է օգտատերերի հարցերին և փորձում է բոլոր խնդիրները լուծել ի օգուտ խաղացողների։ Այս մասին են վկայում ընկերության մասին բազմաթիվ դրական արձագանքները։

Ամփոփում Մելբեթի (Melbet) մասին

Մելբեթ (Melbet) բուքմեյքերական ընկերությունը սպորտային խաղադրույքների և ազարտային խաղերի շուկա մուտք գործեց 2012 թվականին։ Ընկերությունը կարողացավ արագ գրավել եվրոպական շուկան և շարժվել դեպի Աֆրիկա, Ասիա և Ամերիկա։ Այս պահի դրությամբ ընկերության ծառայություններից օգտվում է ավելի քան մեկ միլիոն օգտատեր, իսկ ընկերությունը չի պատրաստվում բավարարվել գրանցած հաջողությամբ։ Այն հանդես է գալիս որպես իսպանական Լա-Լիգայի հովանավոր, իսկ Մելբեթի (Melbet) դեսպաններն են Միքի Ռուրկը, Ալեքսանդր Գվոզդիկը և Արթուր Կիշենկոն։

Այս հոդվածում նկարագրված էին բուքմեյքերական ընկերության հաջողության գրավականները։ Ընկերությունը ճանաչում գտավ խաղացողների շրջանում շնորհիվ խաղադրույքներ անելու հարմարավետ գործիքների (կայքի և հավելվածների), սպորտային իրադարձությունների հսկայական ընտրության և մեծաթիվ խաղեր, բոնուսների առկայության և 24/7 սպասարկման։ Այդուհանդերձ, բազմաթիվ իրադարձությունների համար առաջարկվող գործակիցներն այնքան էլ բարձր չեն, իսկ վճարման մեթոդների ընտրությունը խիստ տարբեր է՝ կախված խաղադրույք անողի բնակության վայրից։ Սակայն սա չի խանգարում ընկերությանը ավելի ու ավելի շատ երկրպագուներ ձեռք բերել աշխարհով մեկ։

Հարցեր և պատասխաններ Մելբեթի (Melbet) մասին․

✅ Ի՞նչ լիցենզիաներ ունի Melbet-ը։

Բուքմեյքերական գրասենյակն իր գործունեության համար օգտագործում է մի քանի լիցենզիաներ։ Melbet ընկերությունն ունի միջազգային թույլտվություն, որը ստացել է Կյուրասաոյի գրանցող մարմնի կողմից: Այն օգտագործվում է melbet.com միջազգային պորտալի աշխատանքի համար։ Բացի այդ, ընկերությունը որոշ շուկաներում աշխատելու համար ձեռք է բերել նաև տեղական լիցենզիաներ։ Դրանց շնորհիվ ընկերությունը օրինական գործում է այն երկրներում, որտեղ Կյուրասայում ստացած 8048 / JAZ թույլտվությունը չի ընդունվում, օրինակ՝ Ռուսաստանում։

💵Ի՞նչ գրանցման բոնուս է առաջարկում Melbet-ը։

Melbet բուքմեյքերական ընկերությունն օգտատերերին տրամադրում է ողջույնի բոնուս սպորտային խաղադրույքների և մոլախաղերի համար: Սրանք առանձին բոնուսներ են, որոնք հավասար են համապատասխանաբար մինչև 100 եվրո* և մինչև 1750 եվրո*։ Բոնուսը մուտքագրվում է խաղային հաշվին գումար մուտքագրելուց հետո և պետք է խաղարկվի ըստ սխեմայի, որին կարելի է ծանոթանալ «Բոնուսներ» բաժնում:
* Համարժեք գումար՝ այլ արժույթով։

📱Որտեղի՞ց ներբեռնել Melbet-ի բջջային հավելվածը։

Այն խաղացողների համար, ովքեր նախընտրում են խաղադրույքներ անել բջջային հեռախոսներից, Melbet-ում հասանելի են հավելվածներ Android-ի և iOS-ի համար: Ծրագրերի ներբեռնման հղումները կարող եք գտնել «Մուտք դեպի կայք» բաժնում։ Հավելվածի տեղադրումն իրականացվում է ձեռքով (Android) կամ ավտոմատ կերպով (iOS): Այս բաժնում կարող եք գտնել հղումներ և լրացուցիչ տեղեկություններ այս ապրանքների մասին:

💳 Վճարման ի՞նչ եղանակներ է առաջարկում Melbet-ը։

Խաղացողները ոչ մի խնդիր չեն ունենա Melbet-ում հաշիվը համալրելիս և հաշվից գումար հանելիս: Գրասենյակն առաջարկում է օգտվել վճարման բոլոր հայտնի եղանակներից: Խաղադրույք կատարողները կարող են օգտվել հետևյալ եղանակներից՝ քարտային փոխանցումներ (Visa և MasterCard), էլեկտրոնային դրամապանակներ (Sticpay և Skrill), վճարային համակարգեր (ecoPayz և Neteller) և կրիպտոարժույթներ (Bitcoin, Dogecoin և այլն): Վճարային գործիքների ընդհանուր թիվը 30+ է: Դրանք կարող եք գտնել «Վճարումներ» բաժնում։


melbet FR melbet Portugal melbet AR melbet RU melbet ελλαδα melbet AL melbet AM melbet Azerbaycan melbet българия melbet BY melbet فارسی melbet GE melbet KG melbet KZ melbet MK melbet MN Melbet HU melbet RS melbet TJ Melbet UA
Melbet_logo

Բոնուս 100 ԱՄՆ դոլար

Գրանցում Գրանցում