Unibet

Ակնարկ Unibet բուքմեյքերական ընկերության մասին

Ընդհանուր տեղեկատվություն Unibet-ի մասին

Unibet բուքմեյքերական ընկերությունը առցանց խաղադրույքների շուկայում գործում է ավելի քան 25 տարի: Այս ընթացքում բրենդը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել։ Ըստ բուքմեյքերի տրամադրած տեղեկատվության՝ ընկերության ծառայություններից օգտվում են ավելի քան 10 միլիոն օգտատերեր աշխարհի 160 երկրներից։ Այսպիսով, խաղային պորտալը խոշորագույններից մեկն է սպորտային խաղադրույքների և մոլախաղերի շուկայում:

Unibet ապրանքանիշը կառավարվում է Kindred Group հոլդինգի կողմից, որին պատկանում են մեկ տասնյակ այլ հայտնի խաղային պորտալներ: Ուստի զարմանալի չէ, որ բուքմեյքերական ընկերությունը հաջող գովազդային արշավներ է անցկացնում, հովանավորում է սպորտային ակումբները և ակտիվորեն զարգանում։ Կայքի ռուսալեզու տարբերակի առկայության շնորհիվ ընկերությունը մեծ պահանջարկ ունի հետխորհրդային երկրների այցելուների շրջանում։ Ո՞րն է բուքմեյքերական ընկերության գաղտնիքը։ Սա կքննարկենք այսօրվա ակնարկում:

Աշխատանքի լիցենզիան Unibet-ում

Unibet բուքմեյքերական ընկերությունն իր ծառայությունները մատուցում է օրինական ճանապարհով՝ unibet.com կայքի միջոցով, որը հասանելի է 20 լեզուներով։ Պորտալն ունի տարբեր լիցենզիաներ։ Եթե ​​խաղացողը բնակվում է Միացյալ Թագավորությունում, Դանիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Բելգիայում կամ Էստոնիայում, ապա կկիրառվի ազգային լիցենզիան: Խաղացողները կարող են պաշտպանել իրենց իրավունքները տեղական դատարաններում, իսկ բուքմեյքերական ընկերությունը պարտավորվում է հետևել տեղական օրենքներին:

Unibet-ի մյուս բոլոր օգտատերերը, որոնք օգտվում են կայքի ծառայություններին, սպասարկվում են ըստ Մալթայի Մոլախաղերի կառավարման մարմնի թույլտվության: MGA/B2C/106/2000 թույլտվույան համաձայն՝ ընկերությունը հավատարիմ է պատասխանատու խաղերի քաղաքականությանը և այցելուներին թույլ է տալիս կրճատել պորտալում անցկացրած ժամանակը (կայքում կատարել համապատասխան կարգավորումներ): Բացի այդ, օգտատերերը կարող են չանհանգստանալ իրենց անձնական տվյալների համար, քան որ դրանք հուսալիորեն պաշտպանված են:

Главная страница Юнибер

Unibet-ի վեբ կայքը

Unibet-ի կայքն առանձնանում է ոճային դիզայնով։ Այն ստեղծողները թաքցրել են բոլոր ավելորդ տեղեկությունները գլխավոր էջից՝ թողնելով միայն բուքմեյքերական ընկերության առաջարկները ներկայացնող քարտերը։ Պորտալի մնացած էջերը նույնպես ծանրաբեռնված չեն գրաֆիկայով, տեքստային բլոկներով և անիմացիաներով։ Հակիրճությունը unibet.com կայքի հիմնական առանձնահատկությունն է:

Պորտալի տարբերակիչ առանձնահատկություններից է ֆոնի կանաչ, մոխրագույն և սպիտակ գույների, տեքստի և գրաֆիկական տարրերի լավ ընտրված համադրությունը: Դրա շնորհիվ կայքի ողջ տեղեկատվությունը հեշտությամբ ընկալվում է, և աչքերը չեն հոգնում վառ գույներից և անիմացիաներից: Բացի այդ, առկա պատկերներն ու սկրիպտները օպտիմիզացված են: Դրա շնորհիվ կայքը բավականին արագ է աշխատում։ Այնուամենայնիվ, կայքի ծրագրավորողների թիմը դեռևս շատ աշխատանք ունի անելու։

Կայքում նավիգացիան նույնպես բավականին հեշտ է։ Դուք կարող եք գնալ ձեզ հետաքրքրող բաժինը ընտրացանկի և էջերի լրացուցիչ վիդջեթների միջոցով: Բացի այդ, էջերն ունեն ենթաընտրացանկեր և զտիչներ (հասանելի չեն բոլոր բաժիններում), ինչը հեշտացնում է ձեզ հետաքրքրող սպորտային իրադարձությունը կամ խաղը գտնելու գործընթացը։

Unibet-ի կայքը օպտիմիզացված չէ շարժական սարքերի համար: Այնուամենայնիվ, օգտատերերը կարող են մտնել «Հավելվածներ» բաժին և ներբեռնել խաղադրույքների, սլոթերի և պոկերի համար նախատեսված ծրագիրը: Հավելվածները հասանելի են Android-ի և iOS-ի համար:

Գրանցումը Unibet-ում

Unibet կայքում օգտահաշիվ ստեղծելը չի ​​տարբերվում մրցակիցների կայքերում օգտահաշիվ ստեղծելու գործընթացից: Խաղացողը պետք է լրացնի գրանցման ձևը, որը բաղկացած է 4 քայլից: Նախ անհրաժեշտ է տրամադրել անձնական տվյալները՝ անունը, ազգանունը, էլ․ փոստը, ծննդյան ամսաթիվը և սեռը: Երկրորդ՝ հասցեն և կոնտակտային հեռախոսահամարը, ապա հարկավոր է ընտրել հաշվի արժույթը: Երրորդ փուլում անհրաժեշտ է մտածել հուսալի գաղտնաբառ և գաղտնի հարցի պատասխան: Եվ վերջին, չորրորդ, փուլում պետք է համաձայնե Unibet-ի օգտագործման կանոններին։

Օգտահաշիվ ստեղծելուց հետո խաղացողը կարող է մուտք գործել կայք: Այնուամենայնիվ, հաշվին գումար մուտքագրելու և խաղադրույքներ կատարելու համար անհրաժեշտ է տրամադրել անձնագրի տվյալները: Ձեր անձնական էջում կգտնեք օգտահաշվի վերիֆիկացիայի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Առավելություններ և թերություններ
  • Խաղադրույքների և խաղերի մեծ ընտրություն
  • 30+ ակցիա և բոնուս
  • Կայքի թարգմանություն 20 լեզուներով
  • Բջջային հավելված
  • Կայքն օպտիմիզացված չէ հեռախոսների համար
  • Վճարման եղանակների փոքր ընտրություն
  • Չկա աջակցություն ռուսերենով

Բոնուսներ և ակցիաներ Unibet-ից

Unibet բուքմեյքերական կայքում կա «Promotions» բաժին, որը հասանելի է միայն անգլերենով (բովանդակությունը չի թարգմանվում հարթակի այլ լեզուներով): Այստեղ օգտատերերին ներկայացվում են ավելի քան 20 առաջարկներ սպորտային խաղադրույքների և մոլախաղերի համար: Քանի որ առաջարկները ժամանակ առ ժամանակ փոխվում են, խորհուրդ ենք տալիս կայքից օգտվելուց անմիջապես առաջ ստուգել ակցիաների առկայությունը:

Նոր խաղացողները կարող են ստանալ մինչև 50 եվրո ողջույնի բոնուս: Պարգևատրման գումարը հավասար է որպես կանխավճար մուտքագրված գումարի 100%-ին և պետք է խաղարկվի բոնուսը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում: Օգտատերերը հնարավորություն ունեն նաև առանց ռիսկի խաղադրույքներ անելու (50% ապահովագրություն), շաբաթվա որոշակի օրերին կանխավճարի դիմաց տրվող բոնուսի չափը մինչև 150 եվրո* ավելացնելու, մինչև 200 եվրո* բոնուսով պոկեր խաղալու և այլն։

Մյուս ակցիաներին կարող եք ծանոթանալ Unibet-ի կայքում։

*Կամ համարժեք գումար այլ արժույթով։

Акции Юнибет

Խաղադրույքներ և խաղեր Unibet-ից

Unibet բուքմեյքերական ընկերությունը կարող է պարծենալ սպորտային, կիբերսպորտային իրադարձությունների և մոլախաղերի մեծ և բազմազան ընտրանիով: Ամսական հանդիպումների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 4 հազար, իսկ խաղերի թիվը՝ 3 հազար։ Ընդ որում, շատ արագ աճում է մոլախաղերի թիվը։ Ուստի օգտատերերը միշտ կարող են նորույթներ գտնել բուքմեյքերական ընկերության առաջարկների ցանկում։

Նախախաղային և կենդանի խաղադրույքների համար առաջարկվող իրադարձությունները հասանելի են «Սպորտային խաղադրույքներ» բաժնում: Զտիչների շնորհիվ խաղադրույք կատարողը կարող է ընտրել ցանկալի սպորտաձևը 30+ հասանելի սպորտաձևերի ցանկից կամ լիգան, իսկ այնուհետև՝ խաղը: Դրանից հետո կարող եք անցում կատարել իրական ժամանակում տեղի ունեցող իրադարձություններից պլանավորված իրադարձություններին: Խաղերի հավելյալ վիճակագրությունը, խաղադրույքների տարբեր տեսակները և խաղերը առցանց դիտելու հնարավորությունը բուքմեյքերական ընկերության առավելություններից են:

Խաղային ժամանցը բաժանված է տարբեր բաժինների՝ «Խաղատուն», «Live խաղատուն», «Խաղեր», «Բինգո» և «Պոկեր»։ Յուրաքանչյուր էջում ներկայացվում են համապատասխան զվարճանքի տեսակները: Ընդ որում, դրանցից ամենամեծ թիվը խաղատան սլոթերն են: Այնուամենայնիվ, արժե ուշադրություն դարձնել նաև «Բինգո» բաժնին, որը ներկայացնում է մեծ շահումներ ունեցող հայտնի խաղի տարբեր տարբերակներ։ Այնուամենայնիվ, սեղանի խաղերի թիվը բավականին համեստ է:

Հաշվի համալրումը և հաշվից գումարի դուրսբերումը Unibet-ում

Unibet-ի կայքը առաջարկում է օգտվել վճարման բոլոր անվտանգ տարբերակներից: Այնուամենայնիվ, վճարման եղանակների թիվը փոքր է և զիջում է մրցակիցների կողմից առաջարկվող վճարման մեթոդների թվին։ Այս ամենով հանդերձ՝ աղացողները չպետք է խնդիրներ ունենան՝ կապված հաշվին գումար մուտքագրելու կամ շահումները հաշվից հանելու հետ: Օգտատերերը կարող են օգտվել վճարման հետևյալ եղանակներից.

  • Visa և Mastercard քարտեր։
  • Skrill, Neteller և այլ էլ․ դրամապանակներ։
  • EcoPayz, PayPal և այլ վճարային համակարգեր։

Բուքմեյքերը բավականին պահպանողական է կրիպտոարժույթների հարցում։ Սա նշանակում է, որ պորտալը դեռևս չի առաջարկում բիթքոյններով, լիտքոյններով և այլ կրիպտոարժույթներով գործողություններ կատարելու հնարավորություն։ Չեն առաջարկվում նաև վճարման տեղական ծառայություններ, չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը լիցենզիաներ է ստացել բազմաթիվ ազգային ռեգիստրների կողմից:

Регистрация на Юнибет

Unibet։ Օգտատերերի սպասարկման ծառայություն

Եթե ​​հարցեր կամ դժվարություններ առաջանան Unibet-ի ծառայություններից օգտվելիս, խորհուրդ ենք տալիս այցելել «Help Center» էջը: Այն ներկայացնում է բազմաթիվ տարածված հարցերի պատասխաններ, օգտակար խորհուրդներ և ցուցումներ: Այնուամենայնիվ, բաժինը հասանելի է միայն անգլերենով: Այս բաժնի օգնությամբ աղադրույք կատարողները կարող են միանալ ընկերության օգտատերերի համայնքին և զրուցել այլ օգտատերերի հետ:

Կարելի է կապվել նաև Unibet-ի աջակցության ծառայության հետ՝ էլ. փոստի կամ առցանց զրուցարանի միջոցով: Համապատասխան կոնտակտները կարող եք գտնել «Կապ մեզ հետ» էջում։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ օպերատորները խոսում են միայն հարթակի որոշ լեզուներով: Ցավոք, կայքում ռուսերենով աջակցություն չի տրամադրվում։

Եզրահանգումներ Unibet բուքմեյքերական ընկերության մասին

Unibet բուքմեյքերական ընկերությունը երկար տարիների փորձ ունի առցանց խաղադրույքների և մոլախաղերի շուկայում: Ընկերությունն առաջարկում է բոլոր տեսակի ժամանցի լայն տեսականի: Իհարկե, ամենամեծ թիվը կազմում են ֆուտբոլային հանդիպումներն ու սլոթերը։ Այնուամենայնիվ, կան բավականաչափ այլ հետաքրքիր սպորտային և խաղային զվարճանքներ ևս: Բուքմեյքերական ընկերության մեկ այլ առավելություն է ակցիաների և բոնուսների մեծ ընտրությունը: Հարկ է նշել նաև, որ կայքը թարգմանված է 20 լեզուներով և աշխատում է ամբողջ աշխարհում:

Միևնույն ժամանակ, Unibet առցանց բուքմեյքերն ունի մի շարք թերություններ։ Դրանց թվում է չօպտիմիզացված վեբկայքը, որը դժվարացնում է դրա օգտագործման գործընթացը հեռախոսներով։ Պորտալում սահմանափակ են նաև վճարման եղանակների և սեղանի խաղերի թիվը: Բացի այդ, կայքի ոչ բոլոր էջերը/հատվածներն են թարգմանված։ Հետևաբար սկսնակների համար պորտալից օգտվելը կարող է դժվար լինել:

Հաճախակի տրվող հարցեր Unibet-ի մասին

✅ Ի՞նչ լիցենզիաներ ունի Unibet-ը։

Unibet բուքմեյքերական ընկերությունն իր ծառայությունները մատուցում է ինչպես Մալթայի խաղերի վարչության օֆշորային լիցենզիայի, այնպես էլ ազգային թույլտվությունների միջոցով: Բուքմեյքերն անընդհատ ավելացնում է լիցենզիաների թիվը։ Հոդվածը գրելու պահին դրանք 8-ն էին, իսկ երկրների ցանկը կարող եք գտնել մեր ակնարկում։

💵Ինչպիսի՞ն է գրանցման բոնուսը Unibet-ում։

Առաջին կանխավճարի համար օգտատերերը կարող են ստանալ բոնուս՝ մինչև 50 եվրոյի կամ դրան համարժեք գումարի չափով։ Սա մեկնարկային բոնուսի դասական տարբերակն է, որը կարող է համալրվել Unibet բուքմեյքերական ընկերության այլ ակցիաներով: Ակցիաները կարելի է ստուգել «Promotions» էջում:

📱Արդյո՞ք Unibet-ն ունի բջջային հավելված։

Unibet բուքմեյքերական ընկերությունը օգտատերերի համար պատրաստել է ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի հավելված։ Դրանք նախատեսված են սպորտի և կիբերսպորտի, խաղտան (սլոթեր, բինգո, ռուլետկա և այլն) և պոկերի համար: Հավելվածներն աջակցվում են Android-ի և iOS-ի համար, անընդհատ թարմացվում են և տալիս են բոլոր հնարավորությունները խաղադրույքներ անելով և խաղալով հաճելի ժամանց կազմակերպելու համար:

💳 Վճարման ի՞նչ եղանակներ է առաջարկում Unibet-ը։

Unibet բուքմեյքերական գրասենյակն աշխատում է միայն ստուգված ծառայություններով և չի աջակցում վճարային շատ ծառայություններ: Ուստի օգտատերերին հասանելի են միայն քարտերը (Visa և Mastercard), էլեկտրոնային դրամապանակները (Skrill, Neteller և այլն) և վճարային համակարգերը (ecoPayz, PayPal և այլն): Վճարման տարբերակների մասին ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ խաղացողի անձնական էջում:


unibet EN unibet FR unibet Portugal unibet RU unibet ελλαδα unibet AL unibet AM unibet BY unibet فارسی unibet GE unibet MK unibet MN unibet RS 22bet украина

Բոնուս 50 եվրոյի չափով