Menu

Խաղադրույքների տեսակները 1xBet-ում և դրանց առանձնահատկությունները

Виды ставок 1хБет
Խաղային շուկան զարգանում է ամբողջ աշխարհում։ Բուռն զարգացմանը նպաստում են բուքմեյքերական ընկերությունների միջև մրցակցություննը և նոր տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս հեռավար խաղադրույքներ անել։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ 1xBet բուքմեյքերական ընկերությունը շուկայում առաջատար դառնալու պայքարում փորձում է բազմազան առաջարկներ ապահովե։ Սա վերաբերում է նաև նոր տեսակի խաղադրույքների հայտնվելուն 1xBet-ում։ Ի՞նչ տիպի խաղադրույքներ են հասանելի ընկերության օգտատերերին, և որո՞նք են դրանց տարբերությունները։ Այս հարցերին կպատասխանենք այս հոդվածում։

Գործող խաղադրույքների տեսակները 1xBet-ում։

Սկսնակ խաղացողները, որպես կանոն, լավ ծանոթ են լինում սովորական խաղադրույդներին և 1xBet-ի էքսպրես խաղադրույքներին   (կոմբինացված խաղադրույքներին)։ Սակայն բուքմեյքերական ընկերությունն առաջարկում է շատ ավելի մեծ թվով խաղադրույքներ։ Բացի դասական խաղադրույքներից (սովորական և կոմբինացված խաղադրույքներից), օգտատերերը կարող են կայքում անել այս խաղադրույքների մի քանի տարբերակներ՝ շղթաներ, համակարգեր, վստահության խաղադրույքներ և այլն։

Բուքմեյքերական ընկերությունը մշտապես աշխատում է իր տեսականին ընդլայնելու վրա։ Այսպես, 2019 թ․ օգտատերերի համար սկսեցին գործել անտիէքսպրեսները, լաքերը և պատենտները։ Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ 1xBet-ի առաջարկած խաղադրույքներին, որոնք նկարագրվում են կանոնների բաժնում։ Դրա համար՝ հարկավոր է մտնել «Տեղեկատվություն» բաժին (ընտրացանկը գտնվում է էջի ներքևում), այնուհետև մտնել «Կանոններ»-ի էջ։ Այս բաժնում Կետ 4-ը նվիրված է բուքմեյքերական ընկերության կայքում գործող խաղադրույքների տեսակներին։ Հոդվածը գրելու պահին դրանց թիվը 11 էր։

1xBet-ի խաղադրույքների տեսակների բնութագրերը։

Ինչպես արդեն նշեցինք, բացի սովորական և էքսպրես խաղադրույքներից, խաղացողները կարող են օգտվել ևս 9 տեսակի խաղադրույքներից 1xBet-ում։ Այս պահին բուքմեյքերական ընկերությունը խաղացողներին առաջարկում է խաղադրույքների հետևյալ տեսակները․

  • Սովորական խաղադրույքներ (սովորական) – սրանք այն խաղադրույքներն են, որոնք ներառում են միայն մեկ սպորտային իրադարձության ելք։ Հաղթանակի դեպքում խաղացողը ստանում է շահումը, որը հավասար է խաղադրույքի գումարին՝ բազմապատկած գործակցով։
  • Էքսպրես խաղադրույքներ (էքսպրես) – սրանք խաղերի 2 և ավելի անկախ* ելքերի վրա արվող խաղադրույքներն են։ Տարբերակների թվից էլ կախված է շահումի չափը (կարող է կիրառվել լրացուցիչ գործակից) և խաղադրույքի հաղթանակի հաշվարկման առանձնահատկությունները (կոմբինացիայում չեն թույլատրվում պարտվող ելքեր)։ Էքսպրեսի շահումը հաշվարկվելու համար՝ խաղադրույքի գումարը բազմապատկվում է ելքերի գործակիցներով։
  • Համակարգ – որոշակի չափով էքսպրեսների և նախօրոք ընտրված թվով իրադարձությունների կոմբինացիա։ Այնպիսով, համակարգի մեջ կարելի է ներառել էքսպրես խաղադրույքնեեր, որոնք ներառում են միայն նախախաղային իրադարձություններ։ Համակարգում տարբերակների առավելագույն թիվը 184756 է, իսկ իրադարձությունների թիվը՝ 20։ Շահումի հաշվարկը կատարվում է ըստ սխեմայի, որը նկարագրված է կանոններում։
  • Շղթա – սա սովորական խաղադրույքների խումբ է՝ արված անկախ* իրադարձությունների վրա։ Օգտատերն ինքն է որոշում կոմբինացիայում խաղադրույքների հերթականությունը և առաջին խաղադրույքի գումարը (այն շղթային նախնական գումարն է)։ Այն բանից հետո, երբ խաղարկվում է իրադարձությունը, որոշվում է կոմբինացիայի մյուս խաղադրույքի գումարը։ Եթե վերջնական հաշվարկից հետո շղթայի գումարը հավասար է զրոյի, ապա խաղադրույքը համարվում է պարտված։
  • Վստահության խաղադրույք – սրանք այն խաղադրույքներն են, որոնք օգտատերն անում է՝ օգտագործելով բուքմեյքերի կողմից որպես կանխավճար տրամադրված դրամական միջոցները։ Կանխավճարի գումարը հաշվարկում է 1xBet բուքմեյքերական ընկերությունը՝ հիմնվելով խաղացողի չխաղարկված խաղադրույքների վրա։ Վստահության խաղադրույքները տրվում են մշտական օգտատերերին, որոնք չեն խախտել բուքմեյքերի կանոնները։ Սկսնակներին խորհուրդ է տրվում հեղինակություն ձեռք բերել կայքում, որից հետո կարող են օգտվել այս տիպի խաղադրույքներից ևս։
  • Խաղադրույք պրոմո կոդի միջոցով – սրանք այն խաղադրույքներն են, որոնց համար խաղացողը ոչինչ չի վճարում։ Բուքմեյքերը խաղացողին տրամադրում է հատուկ կոդ, որը թույլ է տալիս ստեղծել սովորական կամ էքսպրես խաղադրույք։ Այնուամենայնիվ, շահումը փոխանցվում է ոչ թե հիմնական, այլ բոնուսային հաշվին և պետք է խաղարկվի։ Խաղարկման պայմանները կախված են ակցիայից։
  • Մուլտիխաղադրույք– սրանք այն խաղադրույքներն են, որոնք կազմված են սովորական և/կամ էքսպրես խաղադրույքներից։ Օգտատերը կարող է օգտվել լոբբիից (արդյունք, որը ազդում է ողջ խաղադրույքի շահումի վրա)։ Այս դեպքում ընտրված պայմանից է կախված ողջ մուլտիխաղադրույքի հաջողությունը։ Եթե լոբբի չի ընտրվում, կոմբինացիան հաշվարկվում է որպես համակարգ։ Լոբբիից օգտվելուց է կախված շահումի չափը։
  • Պայմանական խաղադրույք – սրանք այն խաղադրույքներն են, որոնք կազմված են սովորական և էքսպրես խաղադրույքներից՝ արված անկախ* իրադարձությունների վրա։ Ընդ որում, պայմանական խաղադրույքի դեպքում ընտրված տարբերակների հերթականությունը կախված է օգտատիրոջից։ Շահումը ևս հաշվարկվում է ըստ խաղացողի սահմանած հերթականության։
  • Անտիէքսպրես – կոմբինացիա, որը կազմված է ավելի քան 2 ելքերից։ Ինչպես կարելի է հասկանալ անվանումից, խաղադրույքը հաղթում է, եթե բոլոր խաղերը պարտությամբ են ավարտվում։ Շահումի գործակիցը հաշվարկվում է ըստ էքսպրես խաղադրույքի հակառակ հավանականության։ Կանոնների էջում կան մանրամասն հաշվարկների մի քանի տարբերակներ։
  • Լաքի – խաղադրույք, որը ներառում է 2-8 սովորական կամ էքսպրես խաղադրույքներ։ Նրանք ճկունորեն կոմբինացվում են, ինչը թույլ է տալիս հաղթանակի դեպքում բավականին մեծ գումարներ շահել։ Պարգևատրման չափը կախված է խաղադրույքների տեսակներից, էքսպրեսներում ընտրությունների թվից և գործակիցներից։
  • Պատենտ– կոմբինացիա, որը ներառում է 3-8 էքսպրեսներ՝ ելքերի տարբեր թվերով։ Շահումի հաշվման սխեման նկարագրվում է 1xBet-ի կանոնների էջում։

*Մեկ խաղադրույքի արդյունքը չի ազդում մյուսի վրա։

Доверительная ставка 1хБет

1xBet-ի խաղադրույքների տեսակների առանձնահատկությունները։

1xBet-ում գործող խաղադրույքների կարճ նկարագրությունները կարդալուց հետո կարող է թվալ, որ նրանք նման են միմյանց։ Իսկապես, սովորական և էքսպրես խաղադրույքների տարբերությունը անմիջապես պարզ է դառնում։ Սակայն ինչո՞վ են տարբեր համակարգ և պատենտ խաղադրույքները։ Յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունները առանձնացնելու համար՝ մենք կազմել ենք հետևյալ աղյուսակը։

Խաղադրույքի տեսակը 1xBet-ում Բնութագրիչ հատկությունը
Սովորական Մեկ իրադարձություն, ճշգրիտ հաշվարկ
Էքսպրես խաղադրույք Խաղադրույքը կազմված է ավելի քան 2 ընտրությունից։ Մեկ իրադարձության պարտությունը հանգեցնում է էքսպրեսի պարտությանը։
Համակարգ Էքսպրեսների կոմբինացիա։ Շահումները հաշվարկվում են առանձին յուրաքանչյուր խաղադրույքի համար, այնուհետև գումարվում են իրար։ Հնարավոր է որոշ էքսպրես խաղադրույքների պարտություն։
Շղթա Մի քանի իրադարձությունների կոմբինացիա։ Առաջին ընտրության պարտությունը կամ շղթայի ընթացքում ողջ գումարի կորուստը հանգեցնում է խաղադրույքի կորստի։
Վստահության խաղադրույք Խաղադրույքի կանխավճարի ստացում բուքմեյքերից։
Խաղադրույք պրոմո կոդով Անվճար խաղադրույքներ։ Շահած գումարը պետք է խաղարկել։
Մուլտիխաղադրույք Խաղադրույքներ՝ սկսած 3 իրադարձությունից։ Շահումը հաշվարկվում է այնպես, ինչպես համակարգի դեպքում։
Պայմանական խաղադրույք Կոմբինացիայի հաջորդ խաղադրույքի գումարը չի կարող գերազանցել նախորդին։
Անտիէքսպրես Կտրոնի իրադարձությունները պետք է պարտվեն։
Լաքի Խաղադրույքը կհաղթի, եթե հաղթի գոնե մեկ ընտրություն։
Պատենտ Կոմբինացիայի գոնե 2 իրադարձություն պետք է հաղթի։

1xBet-ի կայքում խաղադրույքների բազմազանությունը թույլ է տալիս խաղացողներին ձևավորել օպտիմալ կոմբինացիաներ՝ ստանալու առավելագույն չափով շահում։ Այնուամենայնիվ, նորեկները պետք է հիշեն, որ հաջողության հասնելու համար պետք է գերազանց իմանալ յուրաքանչյուր տեսակի խաղադրույքի պայմանները։ Ամողջական տեղեկատվություն կարելի է գտնել բուքմեյքերական պորտալի «Կանոններ» բաժնում։


Կարդացեք նաև