Որքա՞ն պետք է լինի խաղացողի նախնական բանկը խաղադրույքներում
Ո՞րն է բանկրոլի ձևավորման ճիշտ մոտեցումը։
Որպես կանոն, սկսնակների առաջին խաղադրույքներն ավանդական ձևով են անում։ Խաղացողները գրանցվում են իրենց հավանած պորտալում, համարլում են իրենց հաշիվը և առանց վարանելու հատկացնում են գումարի մի մասը կամ նույնիսկ ամբողջ գումարը խաղադրույքի համար: Եթե օգտատերը հաջողակ է, նա մեծ գումար է շահում: Նմանատիպ սխեմայով իրականացվում են նաև հաջորդող խաղադրույքները։
Այնուամենայնիվ, անձնական դրամական միջոցների և խաղադրույքների բանկի նկատմամբ նման վերաբերմունքը սխալ է։ Նախքան խաղադրույքին գումար հատկացնելը խաղացողը պետք է ուշադրություն դարձնի հետևյալ գործոններին․
- Գնահատել սեփական բյուջեն (հաշվին հասանելի գումարը) և խաղադրույքին հատկացնել գումարի այն մասը, որը չեք ափսոսում կորցնել։ Գոյություն ունի գումարի այդ չափի հաշվման մի քանի սխեմա, սակայն դրանց մասին կխոսենք մեկ այլ անգամ։
- Խաղադրույքին հատկացվող գումարը չպետք է խաղացողի վերջին դրամական միջոցները լինի։ Սա վերաբերում է ոչ թե խաղային հաշվի գումարին, այլ, ընդհանուր առմամբ, խաղացողի ունեցած գումարին՝ ամենօրյա կարիքները հոգալու, կոնունալ վճարներն ու վարկերը վճարելու և այլ կարիքների համար համար։
- Սահմանափակումներ դնել խաղադրույքների վրա՝ օրվա կամ շաբաթվա կտրվածքով։ Նույնիսկ մի քանի խաղադրույքների հաղթանակից հետո չարժե անցնել սահմանված չափը։ Թույլ տվեք ինքներդ ձեզ հանգստանալ և թարմ ուղեղով հաշվարկել հաջորդ խաղադրույքների ելքերը։
- Խաղադրույքներ արեք միայն ստուգված իրադարձությունների վրա։ Խաղացողը պետք է լավ ծանոթ լինի թիմերին, որպեսզի կարողանա ճիշտ հաշվարկել խաղի ելքը։ Հետևաբար, ավելի լավ է ընտրել այն սպորտաձևերը, որոնց լավ ծանոթ է խաղացողը։
- Խաղադրույք անելուց առաջ վերլուծեք բոլոր իրադարձությունները։ Նույնիսկ այն դեպքում, երբ խաղացողը լավ ծանոթ է թիմերին, չարժե հիմնվել միայն սեփական ներքին ձայնի վրա։ Անհրաժեշտ է ծանոթանալ թիմերի կամ մարզիկների նախորդ խաղերին։
- Օգտվել ֆինանսական ռազմավարություններից։ Գոյություն ունի խաղադրույք անելու մի քանի տարբերակ։ Դրանց մասին կխոսենք մեր դպրոցի վերջին թեմաներից մեկում։
- <Զարգացնել հմտությունները։ Որքան շատ խաղադրույք է անում օգտատերը, այնքան ավելի լավ է ծանոթանում բուքմեյքերի աշխատանքի նրբություններին և կարող է նրան հաղթել։
- Սովորական խաղադրույքներ սկսնակների համար։ Սպորտային բեթինգում ճանապարհն արժե սկսել սովորական խաղադրույքներից։ Դրանք ամենապարզն են։ Բանկի և իրադարձության ելքի ճիշտ հաշվարկի դեպքում դրանք կարող են բավականին լավ շահումներ բերել։ Բարդ էքսպրեսներ արժե անել միայն որոշակի փորձ ձեռք բերելուց հետո։
- Կառավարել զգացմունքները։ Նախորդ հոդվածում մենք պատմեցինք, թե որոնք են խաղացողների շրջանում ամենատարածված սխալները։ Չարժե շտապել խաղադրույքներ անելու հարցում, հատկապես դրական կամ բացասական հույզերի ազդեցության տակ։ Միայն սառը հաշվարկը և հանդարտությունը կօգնեն մեծ շահումներ ստանալ։
- Չխաղալ վաբանկ։ Չարժե հաշվին հասանելի ողջ գումարը հատկացնել խաղադրույքներին, նույնիսկ եթե 101%-ով վստահ եք, որ ելքը հաջող կլինի։ Միշտ էլ լինում են անկանխատեսելի հանգամանքներ, որոնք կարող են ոչ հօգուտ խաղացողի դասավորվել։
Ինչպե՞ս վերաբերվել բանկին խաղադրույքներում։
Յուրաքանչյուր խաղացող պետք է հասկանա, որ բանկրոլի կառավարումը հաջողության հիմնաքարն է: Եթե կառավարեք խաղային դրամական միջոցները և խելամիտ կերպով գումարներ դնեք (իդեալական կլինի, եթե օգտատերը մեկ իրադարձության համար խաղադրույք անի ընդհանուր գումարի առավելագույնը 3-5%-ի չափով), կարող եք ավելացնել Ձեր ֆինանսները: Հետևաբար, արժե ուշադիր դիտարկել խաղադրույքների համար բանկի ձևավորումը:
Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ խաղացող կփաստի, որ ունի ֆիքսված գումար, որը նախատեսված է բացառապես սպորտային խաղադրույքների համար։ Այս մոտեցման շնորհիվ մասնագետները սիրողական խաղացողների համեմատ ավելի բարձր մակարդակով են զբաղվում սպորտային խաղադրույքներով:
Համոզված ենք, որ մեր դասերի ընթերցողները նույնպես ցանկանում են դասվել պրոֆեսիոնալ խաղացողների շարքին: Դրա համար առաջին քայլն այն է, որ լրջորեն գնահատեք Ձեր ուժերը և սովորեք կառավարել Ձեր բանկրոլը: Հենց սրան ենք նվիրել մեր դպրոցի երկրորդ մակարդակի հոդվածները։
Կարդացեք նաև
Ե՞րբ արժե մեծացնել սպորտային խաղադրույքների չափը
Ժամանակն է մեծացնելու խաղադրույքի չափը։ Նախորդ դասերում մենք խորհուրդ ենք տվել մեր ընթերցողներին զգույշ լինել,…
Ինչպե՞ս վերլուծել սպորտային խաղադրույքների օրագիրը
Ինչու՞մ է խաղացողի համար խաղադրույքների օրագրի կարևորությունը։ Եթե խաղացողը նպատակ է դրել դառնալ փորձառու խաղացող,…
Ի՞նչ է ROI-ն սպորտային խաղադրույքներում և ինչպե՞ս այն չափել
Ի՞նչ է ROI ցուցանիշը սպորտային խաղադրույքներում։ Սպորտային խաղադրույք անող յուրաքանչյուր խաղացող կցանկանա իմանալ, թե որքան…
Խաղադրույքների հոգեբանություն։ Որո՞նք են խաղացողին դեպի հաջողություն տանող քայլերը
Ի՞նչն է ազդում խաղադրույքների գործում հաջողության հասնելու վրա։ Մեր դպրոցի դասերում մենք խոսել ենք գիտելիքների,…
Ի՞նչ դեր է խաղում հոգեբանությունը սպորտային խաղադրույքներում
Հոգեբանությունը սպորտային խաղադրույքներում Շատ խաղացողներ խաղադրույքներին վերաբերում են որպես հոբբիի կամ ժամանցի տեսակի։ Այնուամենայնիվ, գրեթե…
Հաջող սպորտային բեթինգը և հավանականության տեսությունը
Ինչպե՞ս է հավանականության տեսությունն ազդում սպորտի վրա։ Ցանկացած իրադարձություն կարելի է դիտարկել հավանականության տեսության տեսանկյունից։…