Menu

Ինչպե՞ս ջնջել օգտահաշիվը 1xBet բուքմեյքերական ընկերության կայքում

Как удалить данные 1хБет
Օգտատերերը բավականին շատ հարցեր են տալիս 1xBet-ում օգտահաշիվ ջնջելու թեմայով։ Այս հարցերից մի քանիսը մենք արդեն քննարկել ենք մեր բլոգի հոդվածներից մեկում։ Քանի որ մեր հոդվածում ոչ բոլոր հարցերին ենք պատասխանել, այստեղ հավաքել ենք այն բոլոր թեմաները, որոնց չենք անդրադարձել նշված հոդվածում։

Ինչպե՞ս ջնջել օգտահաշիվը 1xBet-ում։

Եթե խաղացողը որոշել է փակել իր օգտահաշիվը 1xBet բուքմեյքերական ընկերության կայքում, առաջին բանը, որ հավանաբար կանի, «Ջնջել օգտահաշիվը» որոնումն է իր անձնական էջում։ Ցավոք, որոնումներն անհաջողությամբ կավարտվեն։ Բուքմեյքերը խաղային պորտալից օգտահաշիվը ջնջելու հնարավորություն չի տալիս։

Նախորդ հոդվածում մենք խոսեցինք այն մասին, որ խաղացողները կարող են դիմել 1xBet-ի սպասարկման ծառայությանը։ Օպերատորները կարող են առաջարկել ընդամենը օգտահաշիվը «սառեցնելու» տարբերակը։ Այնուամենայնիվ, սպասարկման ծառայությունն ինքնուրույն չի կարող անել դա։ Ընկերության ներկայացուցիչները կխնդրեն խաղացողին օգտահաշիվ չմտնել 3 ամիս (90 օր)։ Նշված ժամկետից հետո 1xBet-ում օգտահաշիվն ակտիվ չի լինի, բայց բոլոր տվյալները կմնան բուքմեյքերական կայքում։

Ինչպե՞ս ջնջել օգտահաշիվը 1xBet-ում։

Բուքմեյքերական ընկերության ծառայություններից օգտվելու պայմաններում հստակ նշվում է, որ խաղացողները չեն կարող ջնջել իրենց օգտահաշիվը 1xBet-ից։ Այս փոփոխությունը մտել է մի քանի տարի առաջ և կապված է խաղացողների կողմից ընկերության խաբելու դեպքերի ավելացմամբ։ 1xBet-ին խաբելու մյուս ձևերի մասին կխոսենք առանձին հոդվածում։

Քանի որ բուքմեյքերական ընկերությունն արգելում է մի խաղացողին ստեղծել մի քանի օգտահաշիվ, 1xBet-ից օգտահաշիվը ջնջելու հնարավորության բացակայությունն ապահովագրման մի ձև է։ Ընկերությանը խաբելու դեպքում և՛ նոր, և՛ հին օգտահաշիվները կարգելափակվեն։ Սա միանշանակորեն կհանգեցնի 1xBet-ից օգտահաշվի ջնջելուն։ Խաղացողը հետագայում այլևս չի կարողանա օգտվել ընկերության ծառայություններից, իսկ նրա խաբեությունների մասին ընկերությունը կարող է հայտնել նաև մյուս բուքմեյքերներին։ Ազարտային խաղերի սիրահարների համար սա բավականին ցավոտ հարված է։

Ինչպե՞ս ջնջել տվյալները 1xBet-ից։

Մեծ թվով խաղացողների հետաքրքրում է՝ արդյոք հնարավոր է անձնական տվյալները ջնջել 1xBet-ից։ Ընկերության պայմանների համաձայն՝ խաղացողների մասին բոլոր տվյալները պահպանվում են ընկերության սերվերում 10 տարի։ Դրանից հետո բուքմեյքերը կարող է ջնջել դրանք։ Այս կանոնները թելադրվում են այն լիցենզիայով, որը 1xBet բուքմեյքերական ընկերությունն օգտագործում է՝ համացանցի միջոցով ծառայություններ մատուցելու համար։

Այդուհանդերձ, 1xBet-ից անձնական տվյալները ջնջելու հնարավորության բացակայությունը հակասում է անձնական տվյալների պաշտպանության կանոնակարգին (GDPR), որը գործում ԵՄ երկրներում։ Այդ պատճառով եվրոպական այն երկրկները, որոնք ԵՄ անդամ են, կարող են հասնել նրան, որ ընկերությունը 1xBet-ի օգտահաշիվը ջնջելու հետ մեկտեղ ջնջի նաև անձնական տվյալները։ Ռուաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և նախկին ԽՍՀՄ երկրների համար այսպիսի կանոն չի գործում։ Միակ բանը, որ կարող է անել խաղացողը, իր անձնական էջը մաքրելն է՝ մտնել անձնական էջ և համապատասխան դաշտերում ուղղումներ անել։ Սակայն սա չի վերաբերում անձնագրային տվյալներին։


Կարդացեք նաև