Menu

Խաղադրույքների վաճառքը 1xBet-ում։ Ի՞նչ է դա և ինչպե՞ս օգտվել դրանից

1хБет - продажа ставки
Չնայած նրան, որ փորձառու խաղացողները կայուն եկամուտ են ստանում խաղադրույքներից, նրանք ևս երբեմն սխալվում են իրենց կանխատեսումներում։ Այդ պատճառով խաղադրույքն ապահովագրելու կամ խաղից առաջ այն վաճառելու հնարավորությունը լավ միջոց է խաղադրույքի ողջ գումարը կորցնելուց խուսափելու համար։ Այն մասին, թե ինչ է «Խաղադրույքի վաճառք» տարբերակը 1xBet-ում, (1хБет) մենք արդեն խոսել ենք նախորդ հոդվածում։ Ամեն դեպքում, մի շարք չքննարկված հարցեր են մնացել, որոնք կփորձենք լուսավորել այս նոր հոդվածում։

Ի՞նչ է նշանակում խաղադրույք վաճառել 1xBet-ում։

Հոդվածի ներածական հատվածում ներառված է կայքի այդ հոդվածի հղումը, որտեղ բնութագրվում է «Խաղադրույքների վաճառք» հնարավորությունը 1xBet-ում։ Որպեսզի չկրկնենք ասելիքը, կավելացնենք միայն, որ այս ծառայությունը կոչվում է նաև քեշաութ։ Եթե բառացիորեն թարգմանենք եզրույթն անգլերենից, ապա սա գումարը (գումարի մի մասը) վերադարձնելու հնարավորություն է։ Այսպիսիով, 1xBet-ում խաղադրույքների վաճառքը կտրոնը վերադարձնելու միջոցով գումարի մի մասը հետ ստանալու գործողություն է։ Ընդ որում, կարևոր է, որ խաղը դեռ մեկնարկած չլինի։ Հակառակ դեպքում, խաղացողը հնարավորություն չի ունենա իր խաղադրույքը վաճառելու, և կմնա միայն ապավինել հաջողությանը։

Խաղացողները հաճախ են հարցնում․ «Արդյո՞ք խաղադրույքների վաճառքը հասանելի է ընկերության կայքի բոլոր օգտատերերի համար»։ Պատասխանը դրական է։ 1xBet բուքմեյքերական ընկերության կայքի բոլոր խաղացողները կարող են վաճառել իրենց խաղադրույքները, եթե բավարարվի պայմանը, ըստ որի՝ խաղը պետք է դեռևս մեկնարկած չլինի։ Բացի այդ, անհրաժեշտություն չկա լրացուցիչ ակտիվացնելու խաղադրույքի վաճառքի հնարավորությունը։ Այն հասանելի է լռելյայն։

Ե՞րբ է կարելի խաղադրույք վաճառել 1xBet-ում։

Բուքմեյքերի կայքում խաղադրույք անելուց հետո հայտնվում է հնարավորություն օգտվելու 1xBet-ում խաղադրույքի ապահովագրման կամ կտրոնը վաճառելու հնարավորությունից։ Թե ինչպես ապահովագրել խաղադրույքները՝ քննարկել ենք առանձին հոդվածում։ Խորհուրդ ենք տալիս կարդալ այն՝ ծանոթանալու ծառայությունից օգտվելու առանձնահատկություններին։

Ինչ վերաբերում է 1xBet-ում խաղադրույքների վաճառքին, ապա խաղացողը կարող է այս ծառայությունից օգտվել ինչպես սովորական, այնպես էլ կոմբինացված խաղադրույքների (էքսպրես, սիստեմ, անտիէքսպրես և այլն) դեպքում։ Կարևոր չէ նաև, թե քանի իրադարձություն է ներառված կտրոնում։ Կարևորն այն է, որ դրանցից որևէ մեկը մեկնարկած չլինի այն պահին, երբ օգտատերը որոշում է վաճառել խաղադրույքները։

Ինչու՞ չի կարելի խաղադրույք վաճառել 1xBet-ում։

Չնայած նրան, որ 1xBet-ում խաղադրույքների վաճառքի կանոնները շատ պարզ են, այնուամենայնիվ, այս ծառայությունից օգտվելիս հնարավոր է նաև բարդությունների հանդիպել։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն պայմաններին, որոնց դեպքում 1xBet-ը հնարավորություն չի տա վաճառել խաղադրույքը։

  • Սովորական խաղադրույքների դեպքում․ խաղը մեկնարկել է, կամ խաղադրույքն արդեն հաշվարկվել է։
  • Կոմբինացված խաղադրույքում կան ելքեր, որոնք հաշվարկվել են, կամ խաղն անց է կացվում իրական ժամանակում։
  • Օգտագործվել է խաղադրույքի ապահովագրման հնարավորությունը։

Продать ставки на 1хБет

Բուքմեյքերական գրասենյակն իրավունք ունի մերժելու խաղացողի՝ խաղադրույքը վաճառելու խնդրանքը՝ առանց պատճառը բացահայտելու։ Որ այս կանոնը սահմանափակում է օգտատերերի՝ ծայրահեղ իրավիճակներում այս ծառայությունից օգտվելու հնարավորությունը, սակայն բուքմեյքերը հազվադեպ է այդ քայլին դիմում։ Այդ իսկ պատճառով խաղադրույք անողների մեծ մասը կարող է առանց որևէ սահմանափակումների օգտվել «Խաղադրույքների վաճառք» ծառայությունից։

Ինչպե՞ս խաղադրույք վաճառել 1xBet-ում։

1xBet բուքմեյքերական ընկերությունը ստեղծել է պարզ և հասկանալի ինտերֆեյս՝ «Խաղադրույքների վաճառք» ծառայությունից օգտվելու համար։ Քեշաութից օգտվելու համար՝ օգտատերը պետք է մտնի իր անձնական էջ։ «Խաղադրույքների պատմություն» բաժնում ներկայացվում է տեղեկատվություն բոլոր խաղարկված և չխաղարկված խաղադրույքների մասին։ Խաղացողը կարող է ընտրել չխաղարկված խաղադրույքներից մեկը և սեղմել «Վաճառել» կոճակը։ Նոր էկրանին կհայտնվի տեղեկատվություն՝ դրամական միջոցների վերադարձի թույլատրելի առավելագույն չափի մասին։ Եթե խաղացողը համաձայն է 1xBet բուքմեյքերական ընկերության առաջարկին, նա կարող է սեղմել «Վաճառել» կոճակը։ Այս քայլից հետո խաղադրույքը կզրոյացվի, իսկ նշված գումարը կփոխանցվի հիմնական հաշիվ 20 վրկ-ի ընթացքում։

Երբ խաղադրույք անողը վերադարձնում է դրամական միջոցները, նա կարող է դրանք անմիջապես օգտագործել՝ նոր խաղադրույքներ անել կամ գումարը դուրս բերել խաղային պորտալից։ Կարևոր է հիշել, որ պարտադիր չէ խաղարկել գումարը։


Կարդացեք նաև