Menu

1xBet բուքմեյքերական ընկերության մասին

1xbet что это
1xBet բուքմեյքերական ընկերությունը բավականին ակտիվորեն իր ապրանքանիշը զարգացնում է և՛ համացանցում, և՛ համացանցից դուրս։ 1xBet-ի մասին տեղեկատվություն կարելի է կարդալ ոչ միայն թեմատիկ խաղային հարթանկներում, գործընկեր կայքերի սոցիալական էջերում, պիրատային ֆիլմերում և սերիալներում (գովազդը միացնում են աղբյուրները սեփականատերերը՝ ուղղորդման ծրագրից եկամուտ ստանալու համար), ինչպես նաև այնպիսի ֆուտբոլային ակումբների գովազդներում, ինչպիսիք են «Բարսելոնան», «Չելսին», Ֆուտբոլի Աֆրիկյան ֆեդերացիան, որոնց համար բուքմեյքերը հանդես է գալիս որպես պաշտոնական հովանավոր։ Սյս պատճառով համացանցի շատ օգտատերեր և սպորտի սիրահարներ հավանաբար լսել են՝ 1xBet-ի մասին։ Իսկ եթե Դուք ոչինչ չգիտեք բուքմեյքերի մասին, և Ձեզ մոտ հարց է ծագում՝ «1xBet՝ ի՞նչ է դա», ապա կարդացեք մեր նյութը։ Մենք կփորձենք համառոտ պատասխանել Ձեր հարցին։

1xBet-ի պատմությունը։ Ինչպե՞ս է զարգացել ընկերությունը։

Ինչպես կարելի է հասկանալ վերնագրից և ներածական մասից, 1xBet-ը բուքմեյքերական ընկերություն է, որը բավականին սիրված է ազարտային խաղերի սիրահարների շրջանում։ Այն ստեղծվել է 2007 թվականին Ռուսաստանում և իր ծառայությունները մատուցել է խաղադրույքների ընդունման վերգետնյա կետերում։ Մինչև 2010-ականների սկիզբը բուքմեյքերի գրասենյակները հայտնվեցին ՌԴ-ի շատ մեծ քաղաքներում, ինչպես նաև հարևան երկրներում՝ Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և այլն։ Եվ, թեև ընկերությունը ներկայացնում էր խաղադրույքների և խաղերի հետաքրքիր առաջարկներ, այն շուկայի տասնյակ նմանատիպ բուքմեյքերների շարքում միջակ տեղ էր զբաղեցնում։

2010 թվականից սկսած՝ ընկերությունը սկսեց աշխատել վեբ կայքի վրա, որը գործարկվեց մեկ տարի անց՝ 2011 թվականին։ Կայքի աշխատանքի համար ձեռք բերվեց լիցենզիա Կուրասաոյից, որը թույլ տվեց ընկերությանը ծառայություններ մատուցել ամբողջ աշխարհի օգտատերերին։ Հենց այս քայլի շնորհիվ բուքմեյքերական ընկերությունը արագ հայտնիություն ձեռք բերեց ԱՊՀ երկրներում, իսկ ավելի ուշ՝ նաև մի շարք եվրոպական և այլ երկրներում։

Այնուամենայնիվ, հայտնիություն ձեռք բերելուն զուգահեռ՝ 1xBet բուքմեյքերական ընկերության մոտ սկսեցին խնդիրներ առաջանալ ռուսաստանյան կանոնակարգող մարմինների հետ։ ՌԴ-ի օրենսդրությունը խստացավ, իսկ համացանցային տիրույթում գործունեությունը օֆֆշորային լիցենզիայի օգտագորմամբ արգելվեց։ Այդ պատճառով ընկերությունը ստիպված փոխեց իր աշխատանքի ձևը, իսկ 1хbet.com կայքն այսօր արգելափակվում է Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ԶԼՄ-ների ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության կողմից։ Թեև այս հարցի լուծման համար միշտ կարելի օգտվել պաշտոնական հայելիներից կամ VPN ծառայություններից։

Հարկ է նշել, որ Ռուսաստանի տարածքում գործող՝ խաղադրույքների ընդունման բոլոր կետերը (որոնց թիվը գերազանցում էր 600-ը) փոխանցվեցին մեկ այլ՝ նոր բացված ընկերության՝ 1xStavka-ին։ Փաստացի, սա 1xBet-ի ռուսական տարբերակն է, միայն թե՝ գրանցված ըստ ռուսաստանյան օրենսդրության։ Սրանով է բացատրվում առաջարկների, կայքի դիզայնի և ակցիաների աննախադեպ նմանությունը։ Թեև այս երկու ընկերությունների մեջ նկատվում է նմանություն, իրավական տեսանկյունից 1xBet-ը և 1xStavka-ն տարբեր բուքմեյքերներ են։

Այսօր 1xBet բուքմեյքերական ընկերությունն ամենահայտնիներից մեկն է խաղային շուկայում։ Նրա ծառայություններից օգտվում է ավելի քան կես միլիոն մարդ։ Սա պայմանավորված է շատ գործոններով, սկսած՝ հետաքրքիր առաջարկներով, բոնուսներով, վերջացրած գովազդով, որը հավանաբար տեսել կամ լսել եք նախքան որոնման համակարգում «Ի՞նչ է 1xBet-ը» հարցը փնտրելը։

Որտե՞ղ է գրանցված 1xBet բուքմեյքերական ընկերությունը։

1xBet բուքմեյքերական ընկերությունը 2011 թվականին վեբ կայքի բացումից հետո փոխել է իր իրավասությունները։ «1X Corp N.V.» ընկերությունը, որը ներկայացնում է 1xBet ապրանքանիշը, աշխատում է Կուրասաոյի կանոններով և գրանցված է այս երկրում։ Այս պետությունը մտնում է Նիդերլանդների կազմում։ Այդ պատճառով ծառայության աշխատանքի վերաբերյալ բոլոր բողոքները պետք է հասցեագրվեն հենց Կուրասաոյի գրանցող մարմնին: Դատարանում շահերի պաշտպանությունը կարող է որոշվել նաև Նիդերլանդների օրենսդրության համաձայն: Այնուամենայնիվ, սա բարդ և ժամանակատար ընթացակարգ է: Հետևաբար, ավելի հեշտ է հարցումներով դիմել հենց գրանցող մարմնին: Հարկ է նաև նշել, որ բուքմեյքերական ընկերությունը հաճախ լուծում է բոլոր վիճելի իրավիճակները հօգուտ խաղացողների:

Հուսով ենք՝ մեր փոքրիկ ակնարկից հետո ավելի պարզ դարձավ՝ ինչ է իրենից ներկայացնում 1xBet-ը։ Եթե Ձեզ հետաքրքրում են սպորտային խաղադրույքները, կարող եք ծանոթանալ մեր դպրոցին, որը նախատեսված է սկսնակների համար։ Այտեղ հավաքված են դասեր սպորտային բեթինգում ճիշտ մոտեցնում ձևավորելու համար։


Կարդացեք նաև