Ի՞նչ դեր է խաղում հոգեբանությունը սպորտային խաղադրույքներում
Հոգեբանությունը սպորտային խաղադրույքներում
Շատ խաղացողներ խաղադրույքներին վերաբերում են որպես հոբբիի կամ ժամանցի տեսակի։ Այնուամենայնիվ, գրեթե յուրաքանչյուր երկրորդ դասում մենք փորձում ենք ցույց տալ, որ սպորտային բեթինգը բոլորովին էլ ժամանցի միջոց չէ։ Դրական արդյունքի հասնում են միայն այն խաղացողները, որոնք խաղադրույքներին մոտենում են վերլուծության, հաշվարկի և ռազմավարության մշակման տեսանկյունից։ Ներքին ձայնով կամ հույզերի ազդեցության տակ արված խաղադրույքներ անելը բնորոշ է սկսնակներին։ Այդուհանդերձ, այսպիսի պահվածքը կարող է հանգեցնել բանկի՝ խաղադրույքների համար հասանելի դրամական ֆոնդի կորուստին։
Այդ պատճառով անհրաժեշտ է ընդլայնել մտահորիզոնը և բեթինգում օգտագործել ոչ միայն մաթեմատիկական բանաձևեր, այդ թվում՝ հավանականության տեսությունը, այլ նաև հոգեբանությունը։ Ինչպես հայտնի է, հոգեբանությունը գիտություն է, որն ուսումնասիրում է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են անհատականությունը, վարքագիծը, հույզերը, միջանձնային հարաբերությունները, ինչպես նաև մարդկային ուղեղի աշխատանքը։ Սա գիտելիքների բազմազան և հետաքրքիր ոլորտ է, քանի որ ոչինչ այնքան չի խորհրդանշում մարդու գոյությունը և կապն արտաքին աշխարհի հետ, որքան բանականությունը։
Ինչ վերաբերում է սպորտային խաղադրույքների հոգեբանությանը, ապա այս ոլորտը համադրում է խաղադրույք անողների գործողություններն ու սովորությունները նրանց հոգեվիճակի և հույզերի հետ: Մարդկային միտքը պարունակում է մի շարք գաղտնիքներ, որոնք ճիշտ հասկանալու դեպքում կարող եք դրանք ծառայեցնել Ձեր երկարաժամկետ նպատակներին հասնելուն: Ուստի գոյություն ունեն ուղեղը մարզելու և նրա հնարավորությունները խաղերի նկատմամբ ճիշտ մոտեցման համար օգտագործելու տարբեր եղանակներ։
Ի՞նչ դասերի են բաժանվում խաղացողները
Բոլոր խաղացողները՝ թե՛ սկսնակ, թե՛ փորձառու, պայմանականորեն բաժանվում են երկու դասի։ Այս դասերը որոշվում են ըստ այն նպատակների, որոնց հետապնդում են խաղացողները խաղադրույքներ անելիս։ Քննարկենք այս տեսակներից յուրաքանչյուրն ավելի մանրամասն․
- Խաղադրույքներ հաճույքի համար։ Այս դասին են պատկանում այն խաղացողները, որոնք խաղադրույքներ են անում ազարտային զգացողություններ ստանալու համար։ Այդ պատճառով նրանց համար խաղադրույնքերը ժամանցի ձև են, որոնց վրա արժե գումար ծախսել։ Քանի որ խաղացողի համար հիմնական արժեքը ազարտն է, այլ ոչ թե շահումը, այստեղ որևէ ռազմավարության մասին խոսելու կարիք չկա։ Այսպիսի խաղացողները մեծ գումարներ չեն ստանում, հակառակը, կարող են գումարներ ծախսել անհաջող ելքերի վրա։
- Խաղադրույքներ գումար աշխատելու համար։ Այն խաղացողները, որոնք ցանկանում են գումար ստանալ խաղադրույքներ անելով, փորձում են ճանաչել բեթինգի նրբությունները։ Այս դեպքում մեր խաղադրույքների դպրոցը կարող է շատ օգտակար լինել։ Բացի այդ, խաղացողները ունենում են սեփական ռազմավարություն, մշտապես սվոորում են իրենց սխալների վրա և փորձում են անցնել փորձառու խաղացողների շարք։
- Խաղադրույքներ պրոֆեսիոնալ մակարդակով։ Այն խաղացողները, որոնք կարողացել են ճանաչել բեթինգի նրբությունները, փորձ են ձեռք բերել սպորտային խաղադրույքների ոլորտում, ինչը թույլ է տալիս նրանց խաղադրույքներից ստանալ կայուն եկամուտ, արդեն համարվում են պրոֆեսիոնալ խաղացողներ։ Այս խաղացողները նույնպես երբեմն սխալվում և պարտվում են բուքմեյքերներին, սակայն հաջող խաղադրույքները ինքնավստահություն են հաղորդում նրանց և թույլ են տալիս լինել հաջողակ։
Խաղացողների տեսակները պարզելուց հետո կարող եք ինքներդ Ձեզ նայել կողքի աչքով։ Եթե Ձեզ համար խաղադրույքները բիզնես են, ապա անհրաժեշտ է ձգտել պրոֆեսիոնալ խաղացողների մակարդակին։ Հակառակ դեպքում, կարելի է պարզապես հաճույք ստանալ խաղադրույքներից՝ տիրապետելով սպորտային բեթինգի հիմնական սկզբունքներին։
Ովքե՞ր են օգտվել հոգեբանությունից իրենց նպատակին հասնելու համար
Որպեսզի մոտիվացնենք Ձեզ հաջողության հասնելու գործում, մենք կպատմենք մի քանի խաղացողների մասին, որոնք հաջողության են հասել խաղադրույքներ անելու մեջ։ Այս պրոֆեսիոնալներից են․
- Բիլ Ուոլթերսը՝ աշխարհում №1 խաղացողը։ Իր կարիերայի սկզբում նա ստեղծեց մի մոդել, որը թույլ էր տալիս նրան բարձր ճշգրտությամբ կանխատեսել խաղերը։ Սրա շնորհիվ նա ստացավ մեծ շահումներ։ Այսօր Բիլի համար աշխատում է ծրագրավորողների մեծ թիմ, որոնք տեղեկատվություն են ներկայացնում խաղադրույքներ անելու համար։ Ճշգրիտ հաշվարկների պատճառով Բիլը նույնիսկ խնդիրներ է ունեցել բուքմեյքերների հետ, որոնք մեղադրել են նրան խարդախությունների մեջ։
- Վասու Շանը՝ մաթեմատիկ, որն օգտագործում է իր տաղանդը խաղադրույքներով գումար աշխատելու համար։ Սեփական բանաձևերի և ալգորիթմների մշակման շնորհիվ նա հաջողությամբ կարողանում է կանխատեսել խաղերի ելքը։ Իր աշխատանքի վրա ծախսելով օրական 8 ժամ՝ նա ստանում է պատկառելի եկամուտ և զբաղեցնում է երկրորդ տեղը աշխարհի լավագույն խաղացողների շարքում։
- Մայքլ Քենթը ՝ ֆիզիկոս, որը նույնպես առանձնահատուկ խելքի տեր է։ Սրա շնորհիվ նա զբաղեցնում է երրորդ տեղը մոլորակի լավագույն խաղացողների ցուցակում։ Երբ հայտնվեցին համակարգիչները, Մայքլը ստեղծեց մի ծրագիր, որը հաշվարկում էր խաղադրույքների գործակիցները։ Այս լուծման շնորհիվ նա մեծ կարողություն ձեռք բերեց։
Այս խաղացողներից յուրաքանչյուրը ստեղծել է իր սեփական ռազմավարությունը սպորտային խաղադրույքներից շահումներ ունենալու համար։ Իհարկե, նրանք առանձնանում են աննախադեպ վերլուծական կարողություններով և կարող են ստեղծել յուրահատուկ ռազմավարություններ։ Սակայն սովորելու ձգտումն ու պրակտիկան սկսնակներին նույնպես կօգնեն բարձրացնել շահումներ ունենալու իրենց հնարավորությունները և ավելի շատ հաղթող խաղադրույքներ անել։
Կարդացեք նաև
Ե՞րբ արժե մեծացնել սպորտային խաղադրույքների չափը
Ժամանակն է մեծացնելու խաղադրույքի չափը։ Նախորդ դասերում մենք խորհուրդ ենք տվել մեր ընթերցողներին զգույշ լինել,…
Ինչպե՞ս վերլուծել սպորտային խաղադրույքների օրագիրը
Ինչու՞մ է խաղացողի համար խաղադրույքների օրագրի կարևորությունը։ Եթե խաղացողը նպատակ է դրել դառնալ փորձառու խաղացող,…
Ի՞նչ է ROI-ն սպորտային խաղադրույքներում և ինչպե՞ս այն չափել
Ի՞նչ է ROI ցուցանիշը սպորտային խաղադրույքներում։ Սպորտային խաղադրույք անող յուրաքանչյուր խաղացող կցանկանա իմանալ, թե որքան…
Խաղադրույքների հոգեբանություն։ Որո՞նք են խաղացողին դեպի հաջողություն տանող քայլերը
Ի՞նչն է ազդում խաղադրույքների գործում հաջողության հասնելու վրա։ Մեր դպրոցի դասերում մենք խոսել ենք գիտելիքների,…
Հաջող սպորտային բեթինգը և հավանականության տեսությունը
Ինչպե՞ս է հավանականության տեսությունն ազդում սպորտի վրա։ Ցանկացած իրադարձություն կարելի է դիտարկել հավանականության տեսության տեսանկյունից։…
Նախախաղային և կենդանի խաղադրույքներ։ Որտե՞ղ են գտնել լավագույն գործակիցները
Նախախաղային սպորտային խաղադրույքներ Ինչպես արդեն նշեցինք ավելի վաղ, կարևոր է, որ սկսնակները տիրապետեն տեսությանը և…