Ե՞րբ արժե մեծացնել սպորտային խաղադրույքների չափը
Ժամանակն է մեծացնելու խաղադրույքի չափը։
Նախորդ դասերում մենք խորհուրդ ենք տվել մեր ընթերցողներին զգույշ լինել, երբ խոսքը վերաբերում է մեծ չափի խաղադրույքներ անելուն։ Առանց լրացուցիչ վերլուծության, հույզերի ազդեցության տակ արված խաղադրույքները կարող են ցավալի արդյունքների հանգեցնել։ Այդուհանդերձ, որոշակի փորձ և ինքնավստահություն ձեռք բերելուց հետո կարելի է ավելացնել խաղադրույքների գումարի չափը։
Այն խաղացողները, որոնք արդեն ձևավորել են իրենց բանկրոլը և հանգիստ խաղադրույքներ են անում ըստ սեփական սխեմայի, պետք է տեսնեն՝ որքան արագ է աճում իրենց շահույթը։ Եթե ներդրումներից ստացած շահույթը դանդաղ է ավելանում, սակայն հաղթանակների թիվը գերազանցում է պարտությունների թվին, նշանակում է՝ ժամանակն է վերանայել ծախսերը։
Առաջին հերթին հարկավոր է վերլուծական աշխատանք կատարել, տեսնել, թե որ խաղադրույքներն են շահույթ բերում, և փորձել ավելացնել խաղադրույքների գումարի չափը։ Սակայն այս քայլի համար անհրաժեշտ է նաև վերանայել բանկրոլը, չէ՞ որ անհաջողությունների շարքից հետո պահուստային ֆոնդից է կախված ողջ ընկերության հաջողությունը։ Բանկի չափը պետք է ավելացնել ըստ խաղադրույքների համարժեք չափի, որը պատրաստվում է անել խաղացողը։
Բանկրոլ ձևավորելուց հետո կարելի է վստահ ավելացնել խաղադրույքների գումարի չափը։ Մի քանի խաղադրույք անելուց հետո արդյունքը ակնհայտ կլինի և հնարավոր կլինի որոշել՝ արդյոք արժե վերահաշվարկներ անել կամ հետ վերադառնալ։
Հարցեր, որոնք կօգնեն կողմնորոշվել խաղադրույքների գումարի չափն ավելացնելու հարցում։
Փոքր, բայց կայուն շահույթ ստացող սկսնակների համար խաղադրույքների գումարի չափի բարձրացումը ոչ միշտ է անկնհայտ։ Հասկանալու համար, որ եկել է դրա ժամանակը, անհրաժեշտ է պատասխանել մի քանի հարցերի․
- Արդյո՞ք հաշվին եղած կապիտալն ավելացել է առանց լրացուցիչ միջոցների ներդրման:
- Կա՞ արդյոք կայուն շաբաթական կամ ամսական շահույթ:
- Արդյո՞ք խաղադրույքների ռազմավարությունն աշխատում է:
- Կա՞ արդյոք խաղադրույքների օրագիր, որը հաստատում է ռազմավարության ճշտությունը։
- Արդյո՞ք Ձեր ներդրումների վերադարձը (ROI) դրական է։
- Արդյո՞ք խաղացողն ավելի ինքնավստահ է զգում իրեն։
- Արդյո՞ք խաղացողը հասկանում է խաղադրույքների հոգեբանությունը և դրա ազդեցությունը հաջողության վրա։
- Արդյո՞ք խաղացողին հաջողվել է սովորել զսպել հույզերը և դրանց ազդեցության տակ խաղադրույքներ չանել։
- Արդյո՞ք խաղացողն աշխատել է իր սխալների վրա, որոնց պատճառով խաղադրույքը պարտվել է։
Եթե խաղացողն այս հարցերից յուրաքանչյուրին դրական պատասխան է տալիս, նշանակում է՝ կարելի է մեծացնել սպորտային խաղադրույքի գումարի չափը։ Սակայն չարժե միանգամից մեծ գումարներ ծախսել։ Փորձառու խաղացողները խորհուրդ են տալիս խաղադրույքի գումարն ավելացնել 10-25%-ով։ Ոչ մի դեպքում չի կարելի խաղադրույքների գումարն ավելացնել 50 կամ ավելի տոկոսով։ Այս դեպքում խաղացողը ռիսկի կդիմի, որը կարող է արդարացված չլինել։ Միշտ պետք է հիշել հետևյալ պնդումը․ սպորտային խաղադրույքները բիզնես են։ Իսկ բիզնեսում հաջողությունը կախված է դրամական միջոցների ճիշտ կառավարումից։
Եթե խաղացողը հարցերից որևէ մեկին չի տալիս դրական պատասխան, անհրաժեշտ է շտկել իրավիճակը։ Միայն սեփական ուժերի նկատմամբ լիակատար վստահության դեպքում կարելի է անցնել հաջորդ մակարդակին։
Որոշել՝ որ իրավիճակներում կարելի է ավելացնել խաղադրույքի գումարը։
Որպեսզի վերջնականապես հասկանաք՝ երբ արժե բարձրացնել խաղադրույքի գումարի չափը, բերենք մի օրինակ։
Ենթադրենք՝ խաղացողն ունի 1000 դոլար գումար: Նա խաղադրույքներ է անում իր բանկի 5%-ի չափով։ 20 խաղադրույք անելուց հետո բանկը կազմում է $1200: Այսպիսով, խաղացողին հաջողվել է յուրաքանչյուր խաղադրույքից վաստակել $200 կամ միջինը $10 (մենք հաշվի չենք առնում պարտված խաղադրույքները): ROI-ն կազմում է՝ (200/1000) * 100% = 20%:
Այս դեպքում խաղացողը կարող է ավելացնել իր խաղադրույքների գումարի չափը։ Եթե ROI-ն լինի ցածր (մինչև 5%) կամ բացասական, ապա չարժե շտապել և ավելացնել խաղադրույքների չափերը։
Ահա ամենը, ինչի մասին ցանկանում էինք խոսել այս դասում։ Հուսով ենք՝ այս հոդվածի, ինչպես նաև նախորդ հոդվածների տեղեկատվությունը հետաքրքրեց Ձեզ, իսկ մեր դպրոցը օգնեց Ձեզ բարելավել Ձեր գիտելիքները սպորտային բեթինգում և ավելացնել Ձեր զուտ շահույթը սպորտային խաղադրույքներից։
Հաջողությու՛ն ենք մաղթում։
Կարդացեք նաև
Ինչպե՞ս վերլուծել սպորտային խաղադրույքների օրագիրը
Ինչու՞մ է խաղացողի համար խաղադրույքների օրագրի կարևորությունը։ Եթե խաղացողը նպատակ է դրել դառնալ փորձառու խաղացող,…
Ի՞նչ է ROI-ն սպորտային խաղադրույքներում և ինչպե՞ս այն չափել
Ի՞նչ է ROI ցուցանիշը սպորտային խաղադրույքներում։ Սպորտային խաղադրույք անող յուրաքանչյուր խաղացող կցանկանա իմանալ, թե որքան…
Խաղադրույքների հոգեբանություն։ Որո՞նք են խաղացողին դեպի հաջողություն տանող քայլերը
Ի՞նչն է ազդում խաղադրույքների գործում հաջողության հասնելու վրա։ Մեր դպրոցի դասերում մենք խոսել ենք գիտելիքների,…
Ի՞նչ դեր է խաղում հոգեբանությունը սպորտային խաղադրույքներում
Հոգեբանությունը սպորտային խաղադրույքներում Շատ խաղացողներ խաղադրույքներին վերաբերում են որպես հոբբիի կամ ժամանցի տեսակի։ Այնուամենայնիվ, գրեթե…
Հաջող սպորտային բեթինգը և հավանականության տեսությունը
Ինչպե՞ս է հավանականության տեսությունն ազդում սպորտի վրա։ Ցանկացած իրադարձություն կարելի է դիտարկել հավանականության տեսության տեսանկյունից։…
Նախախաղային և կենդանի խաղադրույքներ։ Որտե՞ղ են գտնել լավագույն գործակիցները
Նախախաղային սպորտային խաղադրույքներ Ինչպես արդեն նշեցինք ավելի վաղ, կարևոր է, որ սկսնակները տիրապետեն տեսությանը և…