Ի՞նչ է ROI-ն սպորտային խաղադրույքներում և ինչպե՞ս այն չափել
Ի՞նչ է ROI ցուցանիշը սպորտային խաղադրույքներում։
Սպորտային խաղադրույք անող յուրաքանչյուր խաղացող կցանկանա իմանալ, թե որքան է խաղադրույքներից ունեցած իր եկամուտը։ Դրա համար անհրաժեշտ է հաշվել ներդրումները։ Ճշգրիտ պատասխան ստանալու համար՝ անհրաժեշտ է կիրառել ոչ բարդ մաթեմատիկական բանաձևեր, որոնք բացահայտում են ROI հասկացությունը։ Այս հապավումը բացվում է որպես Return on Investment, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է «վերադարձ» կամ «ներդրումներ վերադարձ»։ Այլ կերպ ասած՝ սա տոկոսներով արտահայտված մեծություն է, որը թույլ է տալիս գնահատել սպորտային խաղադրույքներում ներդրված գումարի հաջողությունը։
Այսպիսով, ROI ցուցիչը թույլ է տալիս խաղացողներին վերլուծել իրենց խաղադրույքների արդյունքը: Հարմարավետ ցուցիչի շնորհիվ Դուք կարող եք որոշում կայացնել ընտրված ռազմավարության հետագա օգտագործման վերաբերյալ կամ փոխել խաղադրույքներ անելու Ձեր մեթոդը: Սա նշանակում է, որ սկսնակը պետք է սովորի, թե ինչպես հաշվարկել ներդրումների վերադարձը և կիրառել այն սպորտային խաղադրույքներում: Հատկապես, երբ խաղացողը շատ խաղադրույքներ է անում և ցանկանում է վերլուծել իր խաղը բուքմեյքերական գրասենյակի հետ։
Ինչպե՞ս է հաշվարկվում ներդրումների վերադարձը խաղադրույքներում։
Գոյություն ունի ROI ցուցիչը հաշվելու մի քանի բանաձև։ Բիզնեսում և ֆինանսական ներդրումներում, որտեղ գնահատվում է բարձր ճշգրտությունը, կիրառվում են ավելի բարդ հաշվարկներ։ Այդուհանդերձ, սպորտային բեթինգում հարյուր տոկոսանոց ճշգրտությունն այնքան էլ կարևոր չէ։ Այդ պատճառով մենք կներկայացնենք ամենապարզ և արդյունավետ բանաձևը՝ ROI-ն հաշվելու համար։
Ներդրումների վերադարձի ցուցիչը հաշվելու ընդհանուր բանաձևն է․
ROI = (զուտ շահույթ / ներդրման գումար) * 100% , ընդ որում՝ զուտ շահույթ = շահույթի չափ — ներդրումների չափ։
Խաղադրույքներում ROI ցուցիչը ստանալու համար՝ բանաձևը կունենա հետևյալ տեսքը․
ROI = ((շահումներ — խաղադրույքներ) / խաղադրույքներ) * 100%
Որպեսզի պարզ լինի, թե ինչպես օգտվել վերոհիշյալ բանաձևից, բերենք մի օրինակ։
Ենթադրենք՝ խաղացողի սկզբնական բանկրոլը եղել է 500 դոլար։ Նա արել է 10 խաղադրույք։ Դրանցից 6-ը հաղթել են, 4-ը՝ պարտվել։ 10 խաղադրույք անելու արդյունքում խաղացողն ունի 700 դոլար գումար։ Եղած տվյալների հիման վրա՝ կարելի է հաշվել սպորտային խաղադրույքներից խաղացողի ունեցած շահույթը։
ROI = ((700 – 500) / 500) * 100 = (200 / 500) * 100 = 40%
Այսպիսով, խաղացողը ներդրում է արել խաղադրույքներում և ստացել է 40% շահույթ։
Ի՞նչ է տալիս խաղադրույքներում ROI ցուցիչի հաշվարկը։
Շատ սկսնակներ իրենց հարց են տալիս. «Ինչու՞ օգտագործել այս բանաձևերը, եթե առանց դրանց էլ պարզ է, թե երբ եմ պլյուսով խաղում»: Սա ճիշտ է, երբ խոսքը վերաբերում է խաղացողի կողմից արված փոքր թվով խաղադրույքների: Երբ դրանց թիվն աճում է, իսկ իրադարձությունները չափից դուրս շատ են, բուքմեյքերական ընկերությունը երկար ժամանակ հաշվարկում է հաղթող խաղադրույքները, և գումարն անմիջապես չի մուտքագրվում հաշվի։ Ընկերությունը զբաղվում է ընկերության բոլոր խաղացողների խաղադրույքների հաշվառմամբ: Այս դեպքում վերլուծության համար ավելի հարմար բան չկա, քան պարզ բանաձևի օգտագործումը, ինչպիսին է ROI ցուցիչը կամ խաղադրույքներում ներդրումների վերադարձը։
Ցանկանում ենք նշել, որ խաղադրույքներում ROI-ն կարող է լինել դրական, բացասական կամ հավասար զրոյի: Առաջին դեպքում խաղացողը շահույթ է ստանում խաղադրույքի վրա ծախսված գումարից: Եթե ներդրումների վերադարձի ցուցիչը զրոյական է, ապա խաղադրույք կատարողը ոչինչ չի ստացել իր խաղադրույքներից, բայց նաև մինուսով չի խաղացել, ինչպես բացասական ROI-ի դեպքում: Այսպիսով, բացի հասկանալուց՝ արդյոք խաղացողը շահույթ է ստանում, թե ոչ, կարելի է հասկանալ, թե որքանով է արդյունավետ ընտրված ռազմավարությունը և բարելավել այն։
Սկսնակները չպետք է անմիջապես կենտրոնանան բարձր ROI-ի վրա սպորտային խաղադրույքներում: 0-10% ցուցանիշը բավականին լավ արդյունք է։ Գլխավորն այն է, որ ցուցիչը բացասական չէ։ Միայն բավարար քանակությամբ գիտելիքներ և փորձ ձեռք բերելուց հետո խաղացողը կարող է հույս ունենալ խաղադրույքներում ավելի բարձր ներդրումային վերադարձի։
Որպես ամփոփում՝ կցանկանայինք ասել, որ ներդրումների վերադարձը շատ հզոր գործիք ու ցուցիչ է խաղացողների համար։ ROI-ի շնորհիվ կարելի է հեշտությամբ պարզել՝ ինչպես են ընթանում խաղացողի գործերը։ Եթե դեռևս չեք օգտվում վերլուծության այս տեսակի, մենք վստահաբար խորհուրդ ենք տալիս Ձեզ ունենալ խղադրույքների օրագիր և սկսել հաշվել Ձեր միջին ROI ցուցիչը։ Սա պրոֆեսիոնալ խաղադրույք դառնալու հերթական քայլն է։
Կարդացեք նաև
Ե՞րբ արժե մեծացնել սպորտային խաղադրույքների չափը
Ժամանակն է մեծացնելու խաղադրույքի չափը։ Նախորդ դասերում մենք խորհուրդ ենք տվել մեր ընթերցողներին զգույշ լինել,…
Ինչպե՞ս վերլուծել սպորտային խաղադրույքների օրագիրը
Ինչու՞մ է խաղացողի համար խաղադրույքների օրագրի կարևորությունը։ Եթե խաղացողը նպատակ է դրել դառնալ փորձառու խաղացող,…
Խաղադրույքների հոգեբանություն։ Որո՞նք են խաղացողին դեպի հաջողություն տանող քայլերը
Ի՞նչն է ազդում խաղադրույքների գործում հաջողության հասնելու վրա։ Մեր դպրոցի դասերում մենք խոսել ենք գիտելիքների,…
Ի՞նչ դեր է խաղում հոգեբանությունը սպորտային խաղադրույքներում
Հոգեբանությունը սպորտային խաղադրույքներում Շատ խաղացողներ խաղադրույքներին վերաբերում են որպես հոբբիի կամ ժամանցի տեսակի։ Այնուամենայնիվ, գրեթե…
Հաջող սպորտային բեթինգը և հավանականության տեսությունը
Ինչպե՞ս է հավանականության տեսությունն ազդում սպորտի վրա։ Ցանկացած իրադարձություն կարելի է դիտարկել հավանականության տեսության տեսանկյունից։…
Նախախաղային և կենդանի խաղադրույքներ։ Որտե՞ղ են գտնել լավագույն գործակիցները
Նախախաղային սպորտային խաղադրույքներ Ինչպես արդեն նշեցինք ավելի վաղ, կարևոր է, որ սկսնակները տիրապետեն տեսությանը և…