Menu

Ինչպե՞ս վերլուծել սպորտային խաղադրույքների օրագիրը

Дневник ставок на спорт - анализ
Մեր դպրոցի երկրորդ մակարդակի դասերում մենք խոսել ենք խաղադրույքների օրագիր ունենալու անհրաժեշտության մասին։ Եթե Դուք դեռևս չեք կարդացել այդ նյութը, ապա խորհուրդ ենք տալիս կարդալ։ Այդ հոդվածում մենք խոսել ենք բոլոր խաղադրույքների տվյալները գրի առնելու անհրաժեշտության մասին՝ դրանց արդյունքները հաշվելու և ընտրված ռազմավարությունը վերլուծելու համար։ Այսօրվա մեր հոդվածում ցանկանում ենք խոսել օրագրում մուտքագրված արդյունքների վերլուծության մասին։

Ինչու՞մ է խաղացողի համար խաղադրույքների օրագրի կարևորությունը։

Եթե խաղացողը նպատակ է դրել դառնալ փորձառու խաղացող, ապա նա պետք է խելացի ձևով տնօրինի իր բանկրոլը խաղադրույքներում։ Այս հարցում կօգնի խաղադրույքների օրագիրը։ Խաղացողների համար սա հաջողությունների և պարտությունների հիմնական գիրքն է, այսպես կոչված սպորտային խաղադրույքների Աստվածաշունչ։ Չնայած այս պնդումը զավեշտալի է հնչում, այն իսկապես նկարագրում է, թե ինչ է իրենից ներկայացնում սովորական փաստաթուղթը, որտեղ գրանցված են խաղադրույքների արդյունքները։

Այսօր բոլոր առցանց բուքմեյքերները օգտատերերին առաջարկում են խաղադրույքների վիճակագրություն։ Զտիչների միջոցով Դուք կարող եք արագ դասավորել իրադարձությունները՝ ըստ տարբեր չափանիշների: Այնուամենայնիվ, շատ խաղացողների համար այս ձևաչափը հարմար չէ: Այն չի պարունակում ամբողջական տեղեկատվությունը, որը խաղադրույք կատարողը ցանկանում է հաշվի առնել: Բացի այդ, հեռախոսից աղյուսակների հետ աշխատելը հարմար չէ, ինչը չի կարելի ասել օրագրի գրավոր տարբերակի մասին։ Սակայն, ինչպես փորձառու խաղացողներն են ասում, ճաշակի հարց է։ Հետևաբար, կարող եք ընտրել խաղադրույքների օրագրի այն ձևաչափը, որը թույլ կտա վերլուծել Ձեր խաղադրույքները և բարելավել Ձեր արդյունքները:

Չնայած նրան, որ խաղադրույքների վերլուծության համար փաստաթուղթ պահելը դժվար չէ, շատ խաղացողներ օրագիր չունեն: Բանն այն է, որ նրանք ծուլանում են և չեն ցանկանում ամեն օր գրի առնել արված խաղադրույքների տվյալները, իսկ հետո՝ յուրաքանչյուր իրադարձության արդյունքները: Այսպիսով, նրանք զրկված են կողքից խաղադրույքների իրենց ռազմավարությանը նայելու հնարավորությունից։

Խաղադրույքների օրագրի շնորհիվ խաղացողը կարող է․

  • Պարզել, թե որ սպորտաձևերում է ավելի մեծ հաջողություն գրանցել։
  • Պարզել, թե որ սպորտաձևերում է ցածր հաջողություն գրանցել՝ հետևելով պարտվող խաղադրույքներին։
  • Առանձնացնել այն մարզիկներին կամ թիմերին, որոնց շնորհիվ խաղադրույքը հաղթել է։
  • Հայտնաբերել ռազմավարությունից շեղումները։
  • Առանց որևէ խնդիր պահպանել խաղադրույքի միևնույն չափը։
  • Չտրվել հույզերի ազդեցության տակ խաղադրույք անելու գայթակղությանը։
  • Հեշտությամբ հայտնաբերել ցանկացած փոփոխություն խաղադրույք անելու սովորություններում։
  • Պարզել, թե արդյոք չափից դուրս հաճախ չէ խաղադրույքներ անում խոշոր աութսայդերների օգտին։
  • Հասկանալ՝ ռազմավարության որ կետերն են լավ աշխատում, իսկ որոնք՝ ոչ։

Եթե Դուք դեռևս խաղադրույքների օրագիր չունեք, ապա խորհուրդ ենք տալիս որքան հնարավոր է շուտ սկսել այն լրացնել։

Ինչի՞ն ուշադրություն դարձնել խաղադրույքների օրագրում։

Այն բանից հետո, երբ խաղացողը սկսի սպորտային խաղադրույքների օրագիր պահել, կարելի է անցնել արդյունքների վերլուծությանը։

Նախ և առաջ, պետք է պարզել, թե որ իրադարձություններն են շահում բերել։ Եթե դրանք պատահական իրադարձություններ են, ապա անհրաժեշտ է տալ հետևյալ հարցը․ «Ինչու՞ է ընտրվել հենց այս իրադարձություն»։ Հնարավոր է, որ խաղացողը ծանոթ է մարզիկի կամ թիմի խաղի ոճին և կարողանում է կանխատեսել արդյունքը։ Մտագրոհից հետո օգտատերը կարող է զուգահեռներ անցկացնել խաղադրույքների միջև և հետևել օրինաչափություններին։ Եթե շահումները եղել են ֆավորիտների օգտին արված խաղադրույքներից կամ որևէ առանձին սպորտաձևերից, ապա անհրաժեշտ է ավելացնել այսպիսի խաղադրույքների թիվը։

Երկրորդ, անհրաժեշտ է նույնատիպ աշխատանք անել պարտվող խաղադրույքների հետ։ Ամենայն հավանականությամբ, հնարավոր կլինի տեսնել անհաջողությունների պատճառները, առանձնացնել պարտության միտման հիմնական պատճառը։ Գալիք խաղադրույքներում անհրաժեշտ է բացառել նմանատիպ որոշումներ կայացնելու վրա ազդող բացասաակն գործոնները, խաղադրույքներ չանել կոնկրետ խաղերի, մարզիկների օգտին և այլն։

Երրորդ, փոփոխություններ անել ընթացքում՝ նպատակին հասնելու համար, բայց չանել չմտածված խաղադրույքներ։ Առանց պատշաճ վերլուծության, հույզերի ազդեցության տակ արվող խաղադրույքները ոչ մի օգուտ չեն բերի խաղացողներին։

Այս քայլերից հետո կարելի է դիտարկել ռազմավարությունն ընդհանուր առմամբ և որոշակի փոփոխություններ անել։ Եվ ինչպես ցույց է տալիս փորձը, շտկումներից հետո արդյունքը՝ ROI ցուցիչը կբարելավվի։


melbet Portugal

Կարդացեք նաև